Վիճաբանության ժամանակ 21-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքներ է ստացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Մարտունու» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Գեղարքունիքի քրեական ու Մարտունու համայնքային ոստիկանները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տավրոս Ս․-ն է, ով գտնվելիս է եղել վիրահատարանում և ըստ բժիշկների ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի սկզբնամասում գործող գարեջրատանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արտյոմ Ե․-ն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է Տավրոս Ս․-ի որովայնին և պատճառել ծանր մարմնական վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտյոմ Ե․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Տղավարի քեզ դրսևորի,տենց իրավիճակում չհայտնվես. Իսրայելյանը՝ Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը․ Der Spiegel Ալեն Սիմոնյա՛ն, դու ստիպված ես լսել․․․ Գևորգ Գևորգյան (video) Բացառվում է ներկա իշխանության վերարտադրությունը, բացառվում է նաև անցյալի վերադարձը․ Անանյան ՇՏԱՊ․ Գեղարքունիքից նոր տարածքներ է հանձնում․ ի՞նչ ազդանշան է փոխանցել երեկ Փաշինյանը․ Դիլբարյան (video) Ի՞նչ իրավունքով է Ալեն Սիմոնյանը մարդու մահացած հորը ասում՝ «արան պապադ ա». Արսեն Ղուկասյան (video) Մենք այս ի՞նչ արեցինք, տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Աշոր Երկաթ «Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին. Անուշ Պողոսյան #ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից (video) Մեր համբերությունն անսպառ չէ․․․ Իշխան Սաղաթելյանը զգուշացրեց (video) Նիկոլը բունկերներից թղթեր է ստորագրել․ Աննա Մկրտչյան (video) Իրանի զինված ուժերը սկսել են հրթիռների վրա երախտագիտության խոսքեր գրել իրենց աջակցող երկրներին Հայհոյանքներով հայտնի հերթական ՔՊ-ականը․ ով կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է «ցեղասպանություն իրականացնելու հստակ մտադրության» համար Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել Հենրիխ Մխիթարյանը կավարտի կարիերան Ովա՞ մեզ գյուղում բանի տեղ դնում․ արմավիրցին՝ Գագիկ Ծառուկյանին (video) ՆԱՏՕ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել Վիճաբանության ժամանակ 21-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքներ է ստացել «Նիկոլը մեծ-մեծ խոսեց ու լիզեց իր թքածը» (video) Կապանում գետի վարարում տեղի չի ունեցել, հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը Քրեական ոստիկանները հայտնաբերել են ծանր մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին Գնաճի տեմպը սկսել է արագանալ. «Լույս» հիմնադրամ Առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ՇՏԱՊ․ Ոստիկանները գնացել են Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի տուն․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am