Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկի՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն զորակոչից խաբեության եղանակով խուսափելու փորձ կատարելու նպատակով՝ 2024 թվականի ապրիլի 29-ին Կոտայքի մարզի զինկոմիսարիատ է ներկայացրել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված՝ իր՝ իբր պարբերական հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ, ինչը հերքվել է ինչպես բժշկական կլինիկայում և ախտորոշիչ լաբորատորիայում կատարված հետազոտություններով, այնպես էլ վարույթի շրջանակում նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացություններով:

Արդյունքում, Մ.Պ.-ն ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել ՀՀ զինված ուժեր:

Բացի այդ, զորակոչիկի մայրը, բժշկական կենտրոնի բժիշկը և քաղաքացի Հ.Մ.-ն խոչընդոտներ վերացնելով և տեղեկություններ տրամադրելով օժանդակել են Մ.Պ.-ին՝ զորակոչից խաբեության ճանապարհով խուսափելու փորձ կատարելուն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում վերջիններիս դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն ավարտին չի հասցվել:

Ա.Ի.-ի, Ա.Ն.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու փորձին օժանդակելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Նիկոլին sms են ուղարկել, իրականությունն իմացել է, հիստերիկ վիճակի մեջ ընկել. Էդգար Էլբակյան (video) #ՈԻՂԻՂ․ ՇՏԱՊ․ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ մի քանի անգամ մտել են ՀՀ․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Տիգրան Ավինյանն անակնկալի եկավ․․․ արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայհոյանքին (video) Արցախից առաջին փախնողը դու՛ք եք․ ներողություն խնդրի ու գնա՛․ Տիգրան Աբրահամյան (video) Եթե արցախցիները չեն կռվել, ո՞նց է «չկռվшծ» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Տիգրան Աբրահամյան Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկի՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն Ոստիկանները քաղաքացիների տներ են զանգահարում, տվյալներ ճշտում «Հայաստան» դաշինքը կքվեարկի՞ Սամվել Կարապետյանի օգտին․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը (video) Իսրայելը հարվածել է Իրանի հրթիռների և ծովային ականների արտադրության օբյեկտին Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել Նիկոլի բերած քարտեզի ծակերը․ Ֆիզիկայի գիտությունների դոկտոր (video) Սասուն Միքայելյանի խայտառակ արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայհոյանքին (video) Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին 10 օրով հետաձգել էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները․ WSJ #ՈՒՂԻՂ․ Նիկոլենք հայհոյում ու հարձակվում են․ ի՞նչ են թաքցնում․ Էդգար Էլբակյան (video) Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Թույլ խաղաղությունն այն է, երբ մենք դուռը բացում ենք hակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ. Նարեկ Կարապետյան Վեհափառ Հայրապետի հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը Ինչքան վատ է Փաշինյանի վիճակը, որ անցել է ժողովրդին պատերազմով սպառնալուն. Քրիստինե Վարդանյան Փաշինյա՛ն, մի վախեցի՛ր,ասա՝ Ռուսաստան․ Քրիստինե Վարդանյանը՝ հեգնեց (video) Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում է (Տեսանյութ) Կյանքը հունիսի 7-ից հետո նախ և առաջ լուծելու է ամենապարզ ու ամենակարևոր խնդիրը՝ բանականությունը վերադարձնել իշխանություն, պետական համակարգ. Վահե Հովհաննիսյան Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով. Սուրեն Սարգսյան Հոգևոր վերելքը սկսվում է հենց մեր տնից, երբ ընտանիքը դառնում է «փոքր եկեղեցի». ընտանիքով Աստծուն ծառայելու օգուտներն անգնահատելի են. Տեր Աբրահամ Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am