Իսրայելը հարվածել է Իրանի հրթիռների և ծովային ականների արտադրության օբյեկտին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Յեզդ քաղաքում տեղակայված հրթիռների և ծովային ականների արտադրության օբյեկտին: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Այս օբյեկտն օգտագործվել է ժամանակակից հրթիռների նախագծման, մշակման, հավաքման և պահպանման համար, որոնք նախատեսված են թևավոր հարթակներից, սուզանավերից և ուղղաթիռներից ինչպես շարժական, այնպես էլ անշարժ ծովային թիրախների վրա արձակելու համար։ Իրանի ռազմածովային ուժերը հենց այս օբյեկտում են մշակում իրենց հրթիռների և ծովային ականների մեծ մասը»,- նշված է հայտարարության մեջ:
