Թույլ խաղաղությունն այն է, երբ մենք դուռը բացում ենք hակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ. Նարեկ Կարապետյան
Թույլ խաղաղությունը այն է, երբ մենք դուռը բացում ենք հակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ: Այս մասին Գորիս այցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Հայաստանում վերջին 30-35 տարվա ընթացքում մենք ունեցել ենք տարբեր ղեկավարներ, բոլոր ղեկավարների իշխանության գալուց հետո Սամվել Կարապտյանը հանդիպել է նրանց ու ասել է, որ իր հայրենիքին շարունակելու է աջակցել, հարյուրավոր միլիոններ ուղարկել է Հայաստան, վերջին 20 տարում Հայաստանում ամենաշատ բարեգործական ծրագրեր արած անհատն է:
Ի՞նչ է դա բերել մեր ժողովրդին: Այդքան հարյուրավոր միլիոններ Հայաստան ուղարկելուց ու հարյուրավոր միլիոններ Արցախի մեջ ներդրում անելուց հետո մենք տեսնում ենք, որ մի ստորագրությամբ կորցնում ենք այն, ինչ կա Արցախում, Հայաստանում էլ աղքատության հարցը չի լուծվում:
Կարապետյանը տեսնում է, որ այսքան անելուց հետո ոչ մի փոփոխություն ոչ թե չի լինում, այլ այս ղեկավարությունը վերցնում է գլուխ կախելու ուղին: Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան, էլ պահանջ չկա, որ ինքն ունենա, ինչ ուզել է՝ ստացել է»,- նշել է նա:
