Դանակահարություն՝ Արմավիրի ՀԷՑ նորանշանակ տնօրենի աշխատասենյակում
Դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի ՀԷՑ մասնաճյուղի տնօրենի աշխատասենյակում, ինչի մասին ՆԳՆ չի հաղորդել։
Badoyan.news -ի տվյալներով` դեպքը մարտի 23-ին է տեղի ունեցել, Նորապատի բնակիչը իր տան պարբերական հոսանքազրկումից հետո զայրացած վերցրել է դանակն ու գնացել Արմավիրի ՀԷՑ մասնաճյուղ` նորանշանակ տնօրեն, նախկին ԱԱԾ-ական Սողոմոն Սարգսյանից բացատրություն պահանջելու։
ՆԳՆ-ից հաստատել են այս տեղեկությունը, իսկ ինչ վերաբերում է միջադեպի մասին ինֆորմացիան կոծկելուն` պատճառաբանել են, թե ամեն օր բոլոր տեղի ունեցած դանակահարությունների մասին չեն հաղորդվում, դա մարտավարություն է։
