«Ուռճացած աշխատակազմ և թափուր հաստիքներ Տավուշի մարզպետարանում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուռճացած աշխատակազմ և թափուր հաստիքներ Տավուշի մարզպետարանում
Տավուշի մարզպետարանում բազում թափուր հաստիքներ կան, որոնք երկար ժամանակ է, որ չեն համալրվում։ Մարտի 12-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել․ «Մարտի 12-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմը քանի՞ աշխատող ունի, այդտեղ քանի՞ թափուր հաստիք կա, դրանք համալրելու համար ինչո՞ւ մրցույթներ չեն հայտարարվում» ։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «2026թ․ մարտի 12-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում առկա է 76 հաստիք, որից 10 հաստիք թափուր է։ Թափուր հաստիքները համալրելու համար պարբերաբար տրվում է հայտարարություններ՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով»։ Հասկանալի չէ, թե ինչու այդ հայտարարությունները չեն զետեղում նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքում, որպեսզի Տավուշի մարզի բնակիչները իրազեկվեն այդ մասին, հնարավորության դեպքում դրանք զբաղեցնեն։ Տավուշի մարզպետի աշխատակազմն անմիջական կերպով կառավարում է միայն մարզի հանրակրթական դպրոցները (բացի ավագ դպրոցները և վարժարանները) և մարզի գյուղական բնակավայրերի պետական բժշկական հիմնարկները։ Մարզպետարանը դրանք կառավարում է համապատասխան նախարարությունների՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Ընդամենը 2 ոլորտ համակառավարելու համար Տավուշի մարզպետի աշխատակազմն ունի 76 հաստիք,որից 66-ը զբաղեցված է։ 2018-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մարզպետարանները պետբյուջեի համար ավելորդ բեռ էր համարում, ցանկանում էր դրանցից ազատվել, սակայն դա տեղի չունեցավ։ Մարզպետարանները շարունակում են մնալ մարզերում իշխանության ամրապնդման գործիքներ։ Պետական կառավարման արդյունավետության տեսանկունից մարզպետարանների անհրաժեշտությունը չկա, քանզի խոշորացված համայնքները կարող են առանց միջնորդ օղակի՝ մարզպետարանների անմիջականորեն հարաբերվել․ համագործակցել կառավարության հետ։ 2018թ․ ապրիլին Ն․ Փաշինյանը Իջևանում կայացած բազմամարդ հանրահավաքում հայտարարեց, որ նոր Հայաստանում պաշտոնների չեն նշանակվելու խնամի-ծանոթ-բարեկամ(ԽԾԲ) սկզբունքով, սակայն ՔՊ-*ական իշխանության օրոք կադրային նշանակումների մեծ մասը հենց այդ սկզբունքով է արվում։ Տավուշի մարզն ունի 4 խոշոր համայնք՝ Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ։ Սակայն Տավուշի մարզպետի աշխատակազմի բոլոր աշխատողները Իջևան համայնքի բնակիչներ են, կարելի է այն կոչել՝ Իջևանի մարզպետարան, ոչ թե՝ Տավուշի մարզպետարան։ Ի տարբերություն Տավուշի մարզպետարանի, պետական այլ հիմնարկների՝ ԴԱՀԿ-ի, Պետական ռեգիստրի Տավուշի մարզային բաժիններում աշխատում են ոչ միայն Իջևանի, այլ նաև մարզի Բերդ, Նոյեմբերյան համայնքների բնակիչներ»։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ոստիկանները քաղաքացիների տներ են զանգահարում, տվյալներ ճշտում «Հայաստան» դաշինքը կքվեարկի՞ Սամվել Կարապետյանի օգտին․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը (video) Իսրայելը հարվածել է Իրանի հրթիռների և ծովային ականների արտադրության օբյեկտին Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել Նիկոլի բերած քարտեզի ծակերը․ Ֆիզիկայի գիտությունների դոկտոր (video) Սասուն Միքայելյանի խայտառակ արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայհոյանքին (video) Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին 10 օրով հետաձգել էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները․ WSJ #ՈՒՂԻՂ․ Նիկոլենք հայհոյում ու հարձակվում են․ ի՞նչ են թաքցնում․ Էդգար Էլբակյան (video) Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Թույլ խաղաղությունն այն է, երբ մենք դուռը բացում ենք hակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ. Նարեկ Կարապետյան Վեհափառ Հայրապետի հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը Ինչքան վատ է Փաշինյանի վիճակը, որ անցել է ժողովրդին պատերազմով սպառնալուն. Քրիստինե Վարդանյան Փաշինյա՛ն, մի վախեցի՛ր,ասա՝ Ռուսաստան․ Քրիստինե Վարդանյանը՝ հեգնեց (video) Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում է (Տեսանյութ) Կյանքը հունիսի 7-ից հետո նախ և առաջ լուծելու է ամենապարզ ու ամենակարևոր խնդիրը՝ բանականությունը վերադարձնել իշխանություն, պետական համակարգ. Վահե Հովհաննիսյան Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով. Սուրեն Սարգսյան Հոգևոր վերելքը սկսվում է հենց մեր տնից, երբ ընտանիքը դառնում է «փոքր եկեղեցի». ընտանիքով Աստծուն ծառայելու օգուտներն անգնահատելի են. Տեր Աբրահամ Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ Դանակահարություն՝ Արմավիրի ՀԷՑ նորանշանակ տնօրենի աշխատասենյակում Ստուգված է՝ Նիկոլի մայրը գիտե՞ք՝ ով է եղել․ քաղաքացու սենսացիոն հիմնավորումը (video) «Նիկոլի Վովան, դիմավորե´ք». Հայկ Դեմոյան Փաշինյանը ծայրահեղ քայլի է գնում․ տեսե՛ք՝ ինչ վատ է նրանց վիճակը․ Քրիստինե Վարդանյան (video) «Արա՛, դու պիտի դատվես դրա համար․ դու հենց երեկ քո դեմ հաղորդում տվեցիր»․ պատերազմի մասնակից (video) «Ուռճացած աշխատակազմ և թափուր հաստիքներ Տավուշի մարզպետարանում». Ոսկան Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am