Չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությանը` գերմանացի զբոսաշրջիկները չեն փոխել իրենց նախընտրած ուղղությունը։ «Գերմանական զբոսաշրջային գործակալությունների միության» (DRV) տվյալներով՝ 2026-ի ամառային սեզոնին Թուրքիան դարձել է ամենապահանջված ուղղությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2026-ի մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիան առաջատար է ինչպես ամրագրումների քանակով, այնպես էլ ստացված եկամուտներով՝ առաջ անցնելով Իսպանիայից և Հունաստանից։ Վերլուծության համաձայն՝ որոշիչ է եղել անվտանգությունը և գին-որակ հարաբերակցությունը:
Նշվում է, որ այս տարի արձակուրդներն ավելի վաղ են պլանավորվում, իսկ Թուրքիայում սպասարկման բարձր մակարդակը շարունակում է խթանել պահանջարկը։ Միևնույն ժամանակ, զբոսաշրջիկներն ավելի հաճախ նախընտրում են փաթեթային տուրեր, որոնք համարվում են ավելի անվտանգ տարբերակ։ Այս դեպքում արձանագրվել է 14% եկամտի և 12% ուղևորների աճ։
Թեմայի վերաբերյալ խոսել է «DRV»-ի նախագահ Ալբին Լոյդլը, ով ընդգծել է, որ ճգնաժամերը կարող են ժամանակավորապես ազդել պահանջարկի վրա, սակայն չեն կարող այն ամբողջությամբ նվազեցնել։ Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները պարզապես ընտրում են ավելի ապահով տարբերակներ և իրավիճակի կայունացման դեպքում արագ վերադառնում ակտիվ ճանապարհորդություններին։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից