Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան

Մենք անցյալում իրականացրել ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերանորոգումը, որովհետև վատ կետից էինք սկսել, բայց նաև շեշտակի զարգացրել ենք այդ հարաբերությունները և կարծում եմ այստեղ փոխադարձ շահավետությունն ուղղակի ակնհայտ էր։ Այս մասին, այսօր՝ մարտի 26–ին, հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։


«Սփյուռքը հզոր ուժ է, բայց նաև սփյուռքը պատրաստ ենթակառուցվածքներ է Հայաստանից արտագաղթելու համար, որովհետև բոլորը ունեն բարեկամներ, եթե Հայաստանում անվտանգությունը ապահովված չի, եթե Հայաստանում մարդիկ վատ են ապրում, եթե մթնոլորտը զզվելի է, ապա ոչ թե սկսում ենք խոսել հայրենադարձության մասին, այլ հայրենափախուստի, հայրենիքից դուրս գնալու մասին։ Կարծում եմ բոլորի մտքում միայն մեկ բան է՝ դեպի Հայաստան։

Եթե մենք ուզում ենք, որ լինի հայրենադարձություն, մենք պետք է Հայաստանում այնպիսի միջավայր ձևավորենք, որ Հայաստան գալը, մնալը, այստեղ ապրելը լինի հաճելի, հասկանալի, որ մարդիկ ձգտեն գալ այս ընկալ այստեղ։ Եթե վատ մթնոլորտ լինի այստեղ, Հայաստանից արտագաղթը դեպի այլ երկրներ ակտիվանալու է։ Եթե Հայաստանի ղեկավարությունը այդքանը չի հասկանում, ուրեմն հայկական ղեկավարություն չի, կամ ես չգիտեմ՝ ինչ շահերով է առաջնորդվում։


Մենք Սփյուռքի հետ հարաբերությունները վերանորոգել ենք, զարգացրել ենք, բայց այնուամենայնիվ ես չեմ կարող ասել, որ դա պետական աջակցության ծրագրեր էին, դա ավելի շատ մթնոլորտ ստեղծել էր, որ մեր հայրենակիցները ձգտում ունենան գալ Հայաստան։ Օրինակ ես հայտարարում էի, երբ շինարարություն էինք այստեղ զարգացնում, որ ամեն մի սփյուռքահայ պետք է բնակարան կամ տուն ունենա Հայաստանում և շատ և շատ մարդիկ արձագանքեցին դրան։ Այն ժամանակ, ես հիշում եմ, տարբեր տեղերից մարդիկ այստեղ ռեստորաններ էին բացում, ես անձամբ, հենց որ լսում էի մի սփյուռքահայ ռեստորան էր բացում, անպայման հաճախում էի այդ ռեստորանը՝ ցույց տալու համար, որ մենք գիտենք և ուրախ ենք և ողջունում ենք այ այս ամենը»,–ասաց Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. «Աշխարհում այդպիսի փորձերը շատ չեն, որովհետև շատ չեն ժողովուրդները, որ նման կարգի սփյուռք ունեն։ Ամենից հետաքրքիր փորձը, իհարկե, Իսրայելի փորձն է, որտեղ կա հայրենադարձության մասին օրենք և հստակ ծրագիր, թե ինչ են անում, ոնց են աջակցում։ Այդ ամբողջ պրոցեսը պետությունը սարքել է իր քաղաքականության կարևոր մաս և դա քայլ առ քայլ իրագործում է քաղաքացու դրսից գալուց սկսած մինչև երկրում ադապտացիայի ամբողջ շրջանը։

Երևի ժամանակն է անցնել նման կարգի քաղաքական մոտեցումների։ Չեմ կարող ասել, որ հիմա դա ամբողջությամբ մշակված ունենք, բայց այդ միտքը ունեմ և կարծում եմ, որ մենք կարող ենք, հենց այս ճանապարհով փորձենք առաջ շարժվել»,– ընդգծեց երկրորդ նախագահը։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Մարտի 27-ին այս հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Սա միակ չափանիշն է, որը կարող ենք ընդունել․ Կոբախիձե Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին․ Փաշինյանն Արցախը կործանել է, եթե ընտրվի՝ Հայաստանով է զբաղվելու․ Բենիամին Մաթևոսյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր․ նա խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի․ Դավթյան Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios Կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ ՀԱՊԿ ԽՎ Թրամփը կոչ է արել Իրանին՝ լրջանալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Շևյակովկա գյուղի նկատմամբ ՀԷՑ-ը վերածվել է իշխող կուսակցության նախընտրական շտաբի․ պատգամավոր Բագրատ Սրբազանը ցուցմունք տալու համար պահանջել է ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի և վարչապետի ներկայությունը դատարանում Մերձավոր Արևելքում հակամարտության ազդեցությունը կարող է համադրելի լինել ԿՈՎԻԴ - 19-ի հետևանքների հետ․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am