Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios
Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ «ջախջախիչ վերջնական հարվածի», գրում է Axios-ը։
Աղբյուրների տվյալներով՝ քննարկվում են չորս տարբերակներ․
▪️ներխուժում կամ շրջափակում Խարգ կղզի՝ Իրանի նավթի արտահանման գլխավոր կենտրոնի նկատմամբ,
▪️ներխուժում Լարակ կղզի, որը օգնում է Թեհրանին ամրապնդել վերահսկողությունը Օրմուզի նեղուց-ի նկատմամբ․ այնտեղ տեղակայված են բունկերներ, հարվածային նավակներ և ռադարներ, որոնք հետևում են նեղուցում տեղաշարժերին,
▪️գրավում Աբու Մուսա ռազմավարական կղզու և ևս երկու փոքր կղզիների, որոնք գտնվում են նեղուցի արևմտյան մուտքի մոտ․ դրանք վերահսկվում են Իրանի կողմից, սակայն դրանց նկատմամբ հավակնություններ ունի նաև ԱՄԷ-ը,
▪️Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում իրանական նավթ արտահանող նավերի արգելափակում կամ առգրավում։
Պենտագոնը նաև մշակել է Իրանում ցամաքային գործողությունների պլաններ՝ բարձր հարստացված ուրանի օբյեկտները գրավելու համար։
