ԱՄՆ-ն առաջարկել է Դոնբասը զիջել Ռուսաստանին․ Զելենսկի
ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է առաջարկել, եթե Ուկրաինան Դոնբասը հանձնի Ռուսաստանին։ Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Դոնբասում պաշտպանական գծից հրաժարվելը անվտանգության լուրջ սպառնալիք է ներկայացնում։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Իրանի հետ հակամարտությանը զուգահեռ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումները շարունակելու համար։
«Մերձավոր Արևելքն, անկասկած, ազդեցություն է ունենում նախագահ Թրամփի և, կարծում եմ, նաև նրա հետագա քայլերի վրա։ Ցավոք, իմ կարծիքով, նախագահ Թրամփը դեռևս ընտրում է Ուկրաինայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու ռազմավարությունը։ Ամերիկացիները պատրաստ են վերջնականապես համաձայնեցնել այդ երաշխիքները բարձր մակարդակով, հենց որ Ուկրաինան պատրաստ լինի դուրս բերել զորքերը Դոնբասից»,- նշել է նա։
