Բախվել են ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը և «Volkswagen»-ը. վերջինը հայտնվել է դաշտում․ վիրավորները հայր ու որդի են

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 15․5 կմ հատվածում, բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և «Ուրալ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Վանաձորի և Գյումրու ծառայողները։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հնարավոր է նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ուրալը» հաշվառված է ՀՀ ՊՆ N զորամասի հաշվեկշռում, իսկ բախման հետևանքով էլ «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Թող հենց հիմա գան այստեղ ու ասեն՝ էդ ու՞մ ենք ուզել գյուլլել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video) Տժժացողնե՛ր, դուք հատ-հատ պատասխան եք տալու՝ մեր աչքերի մեջ նայելով․ Աստղ Գալեյան (video) Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է․ Աննա Գրիգորյան Արման Թաթոյա՛ն, ես քեզ լավ եմ ճանաչում, դու գիտե՞ս՝ ում հետ գործ ունես․ Արդարադատության գեներալ (video) Բախվել են «Opel»-ն ու «Ford Transit»-ը. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. 2 հոգի հոսպիտալացվել է ԱՀԿ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամի մասին Յուրացրել են 20 կգ թմրամիջոց Մեր երեխեքը զոհվել են դրա քամահրանքով․ զոհվածների ծնողները՝ դատախազության դիմաց (video) Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի 350 ռազմական օբյեկտ և 330 զինյալի ոչնչացնելու մասին Հերի՛ք է․․․ ինչ արեց, կուլ տվեցինք․ ձեր ընտանիքների հետ է՞լ սենց բան պիտի լինի, որ հասկանաք մեզ (video) Տիկին Ժաննան ու Գևորգը ծաղրո՞ւմ են Արայիկ Հարությունյանին Պետական դավաճանություն ու դիտավորյալ զոհեր ունենալու մեղադրանք․ Փաշինյանի դեմ հաղորդում տրվեց (video) Խուզարկություններ՝ «թաղային հեղինակությունների» տներում «Նիկո՛լ,այ լկտի սրիկա՛,դե հիմա լսիր՝ ես քեզ ինչ եմ ասում». ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Իրավապահների անունից խարդախություն. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց «Զանգեզուրի միջանցքի» համար պայմանագիր է կնքվել «Չփորձվե՛ք ինձ ընդհատել», «Դուք քաղաքական իմպոտենտ եք»․․․ (video) Մարդկանց խոսք ես տվել՝ խաբել ու ձայները հավաքել, իսկ հիմա ժողովրդից «թռած» ես ման գալիս․ Մեսրոպ Մանուկյան Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է ամսական նորմային մոտ տեղումների քանակ Երևանցիների կեսից ավելին Սամվել Կարապետյանին տեսնում է որպես ՀՀ հաջորդ վարչապետ #ՈՒՂԻՂ․ «Ժողովու՛րդ, ուշադիր․․․ կատաղած շունն ընկել է փողոցները»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, առատ տեղումներ կլինեն Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան Ո՞նց է Փաշինյանը «խեղճացել ու չոքել Պուտինի առաջ». Սամվել Հակոբյան (video) Մանրամասներ․ ինչու են ձերբակալվել Վանաձորի համայնքապետարանի նախկին և ներկա պատոնյաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am