Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Մի պահ պատկերացրեք, որ Ադրբեջանում իշխանության լիներ մարդ, ով բառ առ բառ կկրկներ մեր թեզերը և մեր գաղափարները։ Դեռ մի կողմ թողնենք դրա փաստահեն լինելը․ զուտ գնար ու դրանք բառացի կրկներ՝ Արցախի թեմայով։
Պատկերացրեք՝ այնքան ակտիվ դա քարոզեր, որ ադրբեջանական հանրության մի մասը սկսեր մտածել այնպես, ինչպես մեզ հարմար է, ինչպես մենք արդար ենք համարում, սկսեր մտածել այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Ասեք, որ դա ցանկացած պատերազմից և դրանում տարած հաղթանակից ավելի մեծ հաջողություն կլիներ։ Դա կնշանակեր հաղթել նրանց ոչ միայն մարտի դաշտում, այլև գաղափարապես։ Կոպիտ ասած՝ իշխել նրանց ուղեղների վրա․․․
Լավ կլիներ, չէ՞, մեզ համար։ Այ հենց սա է ընթանում մեր դեմ այս ընթացքում։ Դե պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․»։
