«Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Դիտել նաև
Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր
Երևանում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ը. կա 5 վիրավոր
Սյունիքում վրաերթից մահացած երեխան Սառնակունքից էր, սովորում էր 4–րդ դասարանում
Սարալանջի փողոցում բախվել են 2 BMW-ները, դրանցից մեկը կոտրել է երկաթե թիթեղն ու հայտնվել փոսում
Երեկ՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ – Աշտարակ Մ3 խճուղում՝ «Դվին» հանդիսությունների սրահի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելափակոցներին և կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
