«Արցախյան հարցն ունի միայն ռազմական լուծում». Լևոն Շիրինյան
«Արցախյան հարցի լուծման այլ ճանապարհ չկա՝ բացի ռազմականը»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը հավելելով՝ «երբ մենք դուրս կգանք Կուռի և Արաքսի սահմաններ և կշարժվենք առաջ, իսկ Ադրբեջանը կկանգնի քայքայման եզրին, այդ ժամանակ հարկադրված կլինի ընդունել իր պարտությունը»: Քաղաքագետի հավաստմամբ՝ մեր դաշնակիցներն են թալիշները և լեզգինները, որոնց մենք պետք է ոտքի հանենք: Պետք է նաև մեր բանակը շարժենք. «Չի՛ կարելի բանակը 25 տարի խրամատում պահել և հեռադիտակը ձեռքներին նայել ոտքերին: Հեռադիտակը առաջ նայելու համար է և այդ առաջը Կասպից ծովն է: Պետք է սովորենք հասունացնել իրավիճակ, ռեալիզացնենք իրավիճակի արդյունքը համապատասխան պահին: Երուսաղեմի ճանաչումը այս ճանապարհով եղավ»,- նշեց բանախոսը: Նա նաև շեշտեց, որ մենք Արտաշես աշխարհակալի ժառանգությունը ներկայացնող ժողովուրդ ենք և չպետք է մոռանանք մեր պատմական իրավունքի մասին: Քրիստինե Աղաբեկյան
