Պահքի ճանապարհը ոչ թե սահմանափակում է, այլ՝ տունդարձ. թույլ չտանք, որ մեր սիրտը կարծրանա անտարբերությունից. Տեր Աբրահամ

Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ ​Մեծ Պահքը հենց այն պահն է, երբ Տիրոջ բացված թևերը դառնում են մեր հոգու միակ ապահով ապաստարանը։

 Տեր Հոր խոսքով՝ չպետք է թույլ տանք, որ մեր սիրտը կարծրանա անտարբերությունից։

««Քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թևերի տակ…» (Մատթ. 23:37):

 ​Երբ Քրիստոս արտասանում էր այս խոսքերը, Նա նայում էր Երուսաղեմին՝ մի քաղաքի, որը լի էր մարդկային աղմուկով, հպարտությամբ ու անտարբերությամբ։ Նրա ձայնի մեջ ոչ թե դատավորի խստությունն էր, այլ սիրող Հոր անհուն թախիծը, Ով տեսնում էր Իր զավակների կործանումն ու մերժումը։ Տերը հիշեցնում էր, որ դարեր շարունակ Ինքը փորձել է մարդկանց հետ բերել Իր մոտ, ինչպես մայր թռչունն է վտանգի պահին բացում թևերը՝ իր ձագերին տաքացնելու և պաշտպանելու համար։ Սակայն մարդկային կամքը դարձյալ ընտրել էր աստվածային հովանուց դուրս «ազատությունը»։

​Այսօր, երբ Մեծ Պահքի լռության մեջ լսում ենք այս նույն տողերը, պիտի հասկանանք՝ այդ «Երուսաղեմը» մենք ենք։ Այս հրավերն ուղղված է հենց մեզ՝ մեր տագնապների, մեր հոգնածության ու մեր փնտրտուքների մեջ։ «Քանի՜ անգամ»-ը Աստծո համբերատարության չափն է։ Նա չի հոգնել մեզ սպասելուց, Նա չի դադարել կամենալ մեր փրկությունը, նույնիսկ եթե մենք հազար անգամ շրջվել ենք Նրանից։

 Մեծ Պահքը հենց այն պահն է, երբ Տիրոջ բացված թևերը դառնում են մեր հոգու միակ ապահով ապաստարանը։ Սա հրավեր է՝ դուրս գալու աշխարհի ցրտից և վերադառնալու այն ջերմությանը, որը միայն Աստված կարող է տալ։ Պահքի ճանապարհը ոչ թե սահմանափակում է, այլ տունդարձ։

Թույլ չտանք, որ մեր սիրտը կարծրանա անտարբերությունից։ Թող մեր աղոթքն ու զղջումը մեզ հետ բերեն Նրա թևերի տակ, որտեղ միայն կարող ենք գտնել իսկական խաղաղություն, ջերմություն և հոգու անվտանգություն»,- նշել է Տեր Աբրահամը։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Լսե՛ք խոսքերս՝ Նիկոլը փախչելու է»․ Արամ Հարությունյան (video) «Ամբողջ կյանքում, Նիկո՛լ, սոված ես եղել․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ի՞նչ դեմք ունի Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի (video) «Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 ԱԹՍ Լա՛վ լսեք՝ ի՞նչ է հանձնելու Նիկոլը վաղը․ Արթուր Խաչիկյան (video) Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց «Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ Այո՛, ՔՊ-ին ռադ լինելուն երկու ամիս է մնացել, խոսքերս ծանր են տարել․Հակոբ Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանին (video) Դժվար է, բայց պետք է անել Թուրքիայում նախկին նախագահների են ձերբակալել․ խոշոր սկանդալ Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը․ Բելլա Քոչարյան «Եթե էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ձախողված Նիկոլ Փաշինյանը ո՞ր թեմայի շուրջ կարող է նստել ու խոսել․ Ռոբերտ Քոչարյան Հերի՛ք է․ Միկրոինֆարկտ եմ ապրում, ինչի են պարում, տժժում․ անհետ կորածների ծնողներ (video) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ ձերբակալության, ազատությունից զրկելու գործողություններից․ ՄԻՊ Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է անընդհատ քննարկումների կիզակետում «Պատուհան է բացվել»․ Ռոբերտ Քոչարյանը քարտեզով ներկայացնում է Հայաստանի հնարավորությունները (video) Կա՛մ Նիկոլը հունիսի 7-ին միացնում է Հայաստանի կործանման ժամացույցը, կա՛մ… Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար անվճար է, որովհետև դիմացը կանգնած է չպաշտպանվելու երաշխիքներ տվողը. Սաղաթելյան Փաշինյանը հաստատեց՝ հենց իրենք են պատերազմ բերում․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am