Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

««Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի ուսումնասիրությամբ ես զբաղվում եմ այդ հայեցակարգի՝ շրջանառության մեջ մտնելու օրվանից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից սկսած։ Պրահայում ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։ Դրանից հետո այս թեման մտավ հանրակրթական դպրոցներ, ԲՈՒՀ-ական համակարգ, և այն մասսայական տարածում է ստանում։

Ավելին՝ շատ անկեղծ ասեմ՝ սրա ուսումնասիրությունը ազդում է իմ ֆիզիկական առողջության վրա, ուստի, եթե ինձ մնար, առհասարակ կուզեի չխոսել սրանից։ Բայց, գիտակցելով վտանգը, հասկանալով, որ սա ուղղված է իմ պետության դեմ, դրա մասշտաբները անպատկերացնելի են, ես դրա ողջ ռիսկը տեսնում եմ, ես խոսում եմ այս ռիսկի և այն չեզոքացնելու հնարավորությունների մասին։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ սա հստակ զավթողական և պատերազմական հայեցակարգ է, որը ուղիղ հրահանգավորվում է նախագահ Ալիևի կողմից։

Հիմա Փաշինյանը ու «Քանդենք պետությունը» սա չեզոքացնելու համար մոտ չորս տարի ոչինչ չեն արել, մինչդեռ սա կարելի է արագորեն ուղղել հենց Ալիևի դեմ։ Այսօր եկել, մեզ մոտ տանում են կոնկրետ ադրբեջանական քարոզչություն, ասում են՝ «հայելային» է սա Արցախի թեմային, ասում են՝ դե հիմա մի նեղվեք, որ ասում են «Իրևան»։ Գրողը տանի՝ ի՞նչ հայելային, եթե դուք եք գնացել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել, ու հետո այս թեման դրվել է շրջանառության մեջ։ Հերիք չի՞ մարդկանց անհասկացողի տեղ դնեք։

Ասենք՝ սա ինչա՞, եթե ոչ ադրբեջանական զավթողական հայեցակարգի հստակ «նորմալիզացում» կամ «լեգիտիմացիա»։ Անկեղծ՝ սա, իմ կարծիքով, կոլաբորանցիոնիզմ է, չի կարող, չէ՞, ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթողական թեզերի պրոպագանդայով։ Սա աբսուրդ է ուղղակի»։

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am