Ազնավուրը միացել է Գյումրիի անօթևաններին օգնելու ակցիային
Գյումրու անօթևաններին օգնելու նպատակով կազմակերպած ակցիային միացել է նաև Շառլ Ազնավուրը, ով այս առիթով ֆեյսբուքյան գրառում է կատարել: «Դրամահավաքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ՝ գյումրեցի 13 անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու համար։ Նախատեսվում է մինչև մարտի 20-ը հանգանակել 120.000 ֆունտ ստեռլինգ»: Դրամահավաքի շրջանակներում դաշնակահար Տիգրան Համասյանը օրերս բարեգործական համերգով հանդես եկավ Գյումրիում: Ակցիան այնքան հնչեղություն է ստացել, որ դրան անդրադարձել է նաև Aljazeera հեռուստաընկերությունը.
