Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը
Դարակերտի վարչական ղեկավար Դանիել Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել․
Հարգելի՛ բնակիչներ,
Սույնով հայտնում եմ, որ վաղը ժամը 13:00-ին Դարակերտ գյուղի գերեզմանատանը տեղի կունենա օրեր առաջ հիվանդանոցում մահացած փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը:
Հիշեցնենք ՝ մարտի 16-ին «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, որը գտնվում էր վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի կենսաբանական մայրը դեպքի ժամանակ գտնվել է Արարատի մարզի Դարակերտ գյուղում։ Այնտեղ նա ապրում է իր մոր, եղբոր և մորեղբոր հետ եւ սպասում 5-րդ երեխային։
Բժիշկները օրեր շարունակ պայքարում էին մեկ տարեկան Ալեքսի կյանքի համար, սակայն մարտի 21-ին Արաբկիր ԲԿ-ից հայտնեցին՝ վերակենդանացման բաժնում գտնվող ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է:
