ՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել
Ռուսաստանի զինուժը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Պեսչանոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից։
Միաժամանակ նշվում է, որ Ռուսաստանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին ու ռազմական օդանավակայաններին։
«Ի պատասխան Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների` Ռուսաստանի Դաշնության զինուժն այս գիշեր օդային և ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքերով, անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, որոնք տարբեր տեսակի հրթիռներ և դրանց բաղադրիչներ են արտադրում, ինչպես նաև ռազմական օդանավակայաններին։ Բոլոր օբյեկտները խոցված են», – ասվում է ռազմական գերատեսչության ամփոփագրում։
