Կարող են թիրախավորվել Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը. Գեղամյան

Թուրքիայում և Ադրբեջանում վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Իրանի դեմ պատերազմի ընդարձակման սցենարը, որի արդյունքում կարող են թիրախավորվել արդեն ոչ միայն Պարսից Ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքները, այլև Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որն ունի կրիտիկական նշանակություն Ադրբեջանի ու Թուրքիայի տարածաշրջանային ռազմավարության համար։ Այս մասին գրել է Վարուժան Գեղամյանը.

«Պատահական չէ, որ այս օրերին Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում ԱՄՆ-Իրան լարվածությունը թուլացնելու և պատերազմական գործողությունները դադարեցնելու համար։

Իսկ Ադրբեջանում, օրինակ, կեղծում են պաշտոնական վիճակագրությունը, որպեսզի գոնե այդ մակարդակում ցույց չտան, որ Իսրայելի նավթի շուրջ 45%-ը իրենք են մատակարարում։ Այսպես, Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն մինչև 2024 թ. մշտապես ցույց էր տալիս Իսրայելը որպես ադրբեջանական նավթի արտահանման հիմնական 5 ուղղություններից մեկը (ամբողջ արտահանման շուրջ 5-10%-ը)։ Իսկ 2025 թ. հրապարակված արտահանման տվյալների մեջ «Իսրայել» տողն ուղղակի բացակայում է։

Ադրբեջանական վիճակագրական «կախարդական փայտի» շնորհիվ (իմիջիայլոց, նույն այդ փայտիկն է օգտագործվում Ադրբեջանի բնակչությունը շուրջ երկու անգամ ուռճացնելու համար) Իսրայել մատակարարվող նավթը անհետանում է վիճակագրությունից, թեև 2022 թ. ի վեր դրա ծավալներն, ընդհակառակը, ավելացել են։ Իսրայել հասնող նավթը այժմ գրանցվում է որպես Թուրքիա արտահանվող նավթ, թեև տեխնիկապես բոլոր երկրներ գնացող նավթը կարելի է այդպես նշել, չէ որ դրանք տեղափոխվում են Բաքվից դեպի թուրքական Ջեյհան, իսկ այնտեղից այլ երկրներ։ Սակայն բոլոր մնացած երկրները նշվում են առանձին տողով և երևում են վիճակագրության մեջ, բացի Իսրայելից։
Ի պատասխան հարցումների՝ Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ իրենք պատասխանատու չեն, թե Ջեյհան նավահանգստից ուր կգնա ադրբեջանական նավթը։

Վիճակագրական այս խաբկանքը գուցե արդյունավետ է տեղեկատվական-քարոզչական տիրույթում, բայց ոչ Իրանի ռազմա-քաղաքական ղեկավարության մոտ»։

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Արմենուհի Կյուրեղյանը նեղը գցեց Վլադիմիր Վարդանյանին (video) «ԱԱԾ տնօրեն, դու տգետ, ոչ պրոֆեսիոնալ ես»․ Արմինե Ադիբեկյան (video) Սամվել Կարապետյանին Փաշինյանի մասին թուղթ են տվել «Գլուխները պատով են տալիս»․․․ Ալեն Սիմոնյանի բուռն արձագանքը (video) Գետինը մտնե՛ք, հերիք է քոչարյանացվով տառապեք․ Ստեփան Սամվելյան (video) Ընտրությունների ժամանակ գիտենք՝ Նիկոլն ինչ է անելու․․․ քաղաքացիներ (video) «Ի՞նչ է արել Աննան, որ Նիկոլը սկսել է կանանց ու աղջիկների դեմքին թռնել»․ Նարե Սոսե (video) Աննա՛, կարաս «տուտուզդ սեղմես» ու․․․ Արմինե Ադիբեկյան (video) Կեղծ տվյալներով օգտատիրոջ կողմից արցախցիներից գումարներ հափշտակելու փաստով նախաձեռնվել է քրվարույթ․ փաստաբան Թել Ավիվին հասցված հրթիռային հարվածից կան տուժածներ Հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին, թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել․ The New York Times #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, տո փախածն էլ ես, ծախողն էլ ես, «թուրքն էլ ես»․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Տաքսիստը հափշտակել է օտարերկրացի կնոջ ճամպրուկը․ այնտեղ եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք» և գումար Թուրքիան միջնորդում է ԱՄՆ-Իրան բանակցություններ կազմակերպելու հարցում Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում Սամվել Կարապետյանը գիտե՞ք՝ էդ փողերն ինչ կանի․․․ քաղաքացիներ (video) Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին Բաքվի իրականացրած գործողությունները Արցախի ու հայության դեմ հանցագործություն համարու՞մ եք (video) Կարող են թիրախավորվել Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը. Գեղամյան «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի Կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայել է F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա #ՈՒՂԻՂ․ «Թքել-լպստելը» Նիկոլի սիրած ոճն է․ Արմինե Ադիբեկյան (video) Ծննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Ինքնակործան քարոզարշավ․ Փաշինյանը հաղթում է ինքն իրեն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am