Պատերազմը կշարունակվի մինչև պատժամիջոցները չվերացվեն․ Մոհսեն Ռեզաի
Իրանը չի դադարեցնի ռազմական գործողությունները մինչև «բոլոր պատժամիջոցները» չվերացվեն, ասվում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաիի հայտարարության մեջ։
«Մենք նաև պահանջում ենք միջազգային երաշխիքներ Միացյալ Նահանգների կողմից Իսլամական Հանրապետության ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ. սա մեր երկրի ժողովրդի, Գերագույն առաջնորդի և զինված ուժերի որոշումն է», – ընդգծել է Ռեզաին, ինչպես հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
