Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս
Նիկոլը թռնում է ոչ միայն Արցախյան առաջին պատերազմից, նաև՝ բանակից, չնայած որ չափահաս էր։ Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս։ Մարդ, որը փախել է բոլոր պատերազմներից՝ 1990-ականների, ապրիլյանի, 44-օրյայի․ մարդ, որի կենսագրության ամենանկատելի դրվագը 2008-ի մարտի 1-ի դեպքերը սադրելուց հետո փախչելն էր, մարդ, որը 44-օրյայից հետո բունկերները դարձրել էր հիմնական կեցավայրը, իր կազմակերպած բռնագաղթի ենթարկվածներին ասում է փախածներ։
Ասում է՝ չհամարձակվեք ասել, թե Ղարաբաղ եմ հանձնել։ Որքան էլ վատ զգաս, սպառնաս, ասելու են․ ու ամեն օր ավելի շատ մարդ է ասելու, որ Արցախը հանձնող-ծախողը դո՛ւ ես, 5 հազարին զոհ տվողը դո՛ւ ես, 10 հազարից ավելի մեր տղերքի վիրավոր ու հաշմանդամ դարձնողը դո՛ւ ես, բռնագաղթ կազմակերպողը դո՛ւ ես, էրդողանի գիրքը գրկած քնողը դո՛ւ ես, թուրքի պահանջով մեր սիմվոլները, մեր ինքնությունը, մեր մայր օրենքը ջնջողն ու փոխողը դու ես։ Որքան էլ գոռգոռաս, էն մի տեղդ պատռես, դո՛ւ ես էդ ամենն արել։
Արմինե Մոսիյանին ուղերձ է հղել, թե՝ որտեղ ասեք, երբ ասեք՝ գամ ներողություն խնդրեմ։ Անհնար է պատկերացնել՝ էլ ինչի է պատրաստ էս մարդը իր իշխանությունը պահելու խաթեր։ Հասկանալով, որ չեղած վարկանիշն էլ ավելի մեծ վնաս կրեց, պատրաստ է ցանկացած տեղ, ցանկացած ժամի գնա-ներողություն խնդրի։ Ոչ մեկի մտքով չի անցնում, չէ՞, թե մեջը բարոյականություն է արթնացել։ Չէ, ժողովուրդ ջան, ուղղակի դեմը ընտրություններ են։ 3 տարի առաջ որ Սոնա Մնացականյանին գցեց մեքենայի տակ, ո՛չ ներողություն խնդրեց, ո՛չ իր վրա վերցրեց․ ընտրություն չկար այդ ժամանակ։
Լավ, իսկ ներողությունն ի՞նչ է ենթադրում, նաև խոստովանությո՞ւն, որ հողը հանձնել ես, 5 հազար զոհ ես տվել, բռնագաղթ ես կազմակերպել։
Սեվակ Հակոբյան
yerevan.today
