Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել

«Թեև ադրբեջանական կառավարությունը շարունակաբար պնդում է, որ իրենք «վերակառուցում» են Արցախը, զբոսաշրջիկների համար բացում են սահմանները, ներդնում մուտքի թույլտվության և օնլայն գրանցման համակարգեր, սակայն օտարերկրացի ճանապարհորդի ներկայացրած փաստերն այլ բանի մասին են վկայում։

Կորեացի ճանապարհորդ Յանգ Մինն օրեր առաջ յութուբյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է Արցախ կատարած իր այցի մասին։ Այդ այցը նա նկարագրում է որպես «ամենաբարդը՝ 129 երկրներով շրջագայությունների ընթացքում»։

Ճանապարհորդության ընթացքում զբոսաշրջիկի արձանագրածն ամենևին կապ չունի ադրբեջանական՝ ներկայացվող «իրականության» հետ։

Արցախի հայկական հուշարձաններ

Յանգ Մինի այցի նպատակն Արցախի հայկական հետքն ու հայկական հուշարձանները տեսնելն է եղել նաև։ Սակայն, ինչպես նա ասում է իր տեսանյութում, դեպի հայկական որոշ հուշարձաններ՝ մասնավորապես՝ Ստեփանակերտի մայր տաճար այցելելություններ կազմակերպելու նրա բազմաթիվ խնդրանքներն անպատասխան են մնացել։ Դրանք մերժվել են՝ «ուշանում ենք» կամ «ավելի ուշ կայցելենք» խուսափողական պատասխաններով։ Զբոսաշրջիկն ընդգծում է, որ խմբին չի թույլատրվել անգամ քայլել Ստեփանակերտում։ Ստեփանակերտը նա բնութագրում է հետևյալ բառերով «Ողբերգություն, տխրություն։ Ուր էլ որ գնաս, դատարկ տներ են»։ Կորեացին փաստում է, որ ամենուր հայկական հուշարձաններն ավերված են կամ «վերակառուցված»։

Գրանցումների կայքի թերությունները

2025 թվականի հուլիսին ադրբեջանական կառավարությունը ներդրել է հատուկ ընթացակարգ՝ Արցախ այցելող զբոսաշրջիկներին թույլտվություն տրամադրելու գործընթացը հեշտացնելու և արագացնելու նպատակով։ Ինչպես երևում է տեսանյութում, Արցախ զբոսաշրջիկների մուտքի թույլտվության օնլայն համակարգը չի գործում ինչպես երկրից դուրս, այնպես էլ՝ երկրի ներսում։ Զբոսաշրջիկների համար միակ հնարավորությունը մնում է նախօրոք կազմակերպված խմբային տուրերով այցելությունը։ Դրանք ոչ միայն սահմանափակում են զբոսաշրջիկների այցելություններն ու ուսումնասիրությունների հնարավորությունները տարածքում, այլև ստիպում են հետևել սահմանված և ներդրված խիստ օրակարգին։

Որպես օրինակ՝ զբոսաշրջիկը նշում է, որ զբոսավարը համառորեն խուսափում էր ցանկացած հարցից, ինչը վերաբերում էր հայերին և տեղի հայկական մշակույթին, կամ ինչ-որ չափով շեղվում էր Ադրբեջանի քաղաքական ուղղվածությունից։

Կորեացին հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում՝ նշելով, որ եթե «անցյալում Հայաստանից Արցախ օտարերկրյա ճանապարհորդների համար կար ուղղակի անձնագրային անցակետ», հիմա «տարածք այցելելու միակ ճանապարհն Ադրբեջանից դեպի արևմուտք ճանապարհորդելն է՝ հատուկ թույլտվություններով»․ Ակնայի սահմանին (Աղդամ) «ստուգվում է ոչ միայն անձը հաստատող փաստաթուղթը, այլև՝ ճամփորդական թույլտվությունը»։

Կեցության հետ կապված խնդիրներ

Չնայած Արցախի տարածքը վերաբնակեցնելու ադրբեջանական կառավարության մեծ ջանքերին՝ այնուամենայնիվ, այստեղ բացակայում են զբոսաշրջիկների համար նախատեսված հարմարությունները։ Միջազգային կայքերում գրանցված չեն Ստեփանակերտում գտնվող որևէ հյուրանոցի տվյալներ։ Զբոսաշրջիկն ընդգծում է, որ այս ոլորտում նույնպես «ադրբեջանական հյուրընկալություն» կոչվածը զերծ չէ օտարերկրացի զբոսաշրջիկին խաբելուց, մի քանի անգամ ավելի մեծ գումարներ կորզելուց։

Ճանապարհորդության ընթացքում առաջացած խնդիրներ

Կորեացի զբոսաշրջիկը փաստում է, որ Արցախի տարածքում բացակայում է կապը։ Զբոսաշրջիկը չի ստացել նախնական որևէ տեղեկություն կամ ուղեցույց՝ տարածքի վերաբերյալ։ Նա դժգոհ է մնացել նաև սպասարկման ոլորտի աշխատողների սառը և վատ վերաբերմունքից։ «Ահա, թե ինչ է իրենից ներկայացնում Արցախ այցելելու միակ հնարավոր ձևը՝ այն էլ խմբային տուրերով»,-նշում է զբոսաշրջիկը։

«Ուղեկցորդ, թե՞ քարոզիչ»

Ուղեկցորդի նկարագիրը նույնպես տալիս է ադրբեջանական կառավարության վարած քաղաքականության համապարփակ պատկերը՝ տևական լռություն, հարցերի պատասխաններից խուսափել, պատմական համատեքստի լիակատար բացակայություն, ընդգծված պրոպագանդա, կողմնակալ և քաղաքականացված մեկնաբանություններ, նախկին՝ հայկական ղեկավարության հասցեին հնչեցված վիրավորական բնորոշումներ և այլն։ Ճանապարհորդի խոսքերով՝ ակնհայտորեն տեղի էր ունենում «ուղեղի լվացում»։ «Բացի դրոշների ցուցադրությունից, ադրբեջանական պոռթկուն երաժշտությունից և անկանոն վանդալիզմից՝ մենք տեսանք, որ ադրբեջանցիները ցանկանում են, որ ամեն բան, ինչը հայկական է, վերացվի»,- ասում է Յանգ Մինը։

Համատարած խաբեություն

Կորեացի զբոսաշրջիկն իր տեսանյութն ավարտում է հետաքրքիր ձևակերպումներով․ «Բաքվի վարձույթով մեքենայի վարորդից մինչև փողոցային խաբեբաներ, հյուրանոցային խնդիրներ, ռեստորանի աշխատակիցներ, դուք ամբողջովին խայտառակեցիք ձեր երկրի կերպարը»։ «Անկեղծ ասած՝ մինչ հիմա տեսել եմ միայն նավթադոլլարներ և ոչ մի իրական արժեք»,- իր այցն ամփոփում է զբոսաշրջիկը»։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Իրանը պատերազմից հետո նախկինը չի լինի. Արա Պողոսյան Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video) Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am