Բաքուն բացատրություն է պահանջում Մարիա Զախարովայից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Մարիա Զախարովայի արված հայտարարությունները՝ նշելով, որ դրանք անընդունելի են։
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսի ընթացքում լրագրողը իր հարցում մեջբերել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հանրապետության մի շարք հոգևորականներ, որոնցից մի քանիսը «ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալներ էին», «փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը երրորդ երկրների շահերի համար»։ Ինչին ի պատասխան Զախարովան ասել է, որ չի հասկանում՝ ում մասին է խոսում Փաշինյանը, երբ ասում է «ՊԱԿ գործակալներ»՝ Հեյդար Ալիևի՞։
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի նման հղումը անհարգալից է նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։
«Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն,այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք կարող են լարվածություն առաջացնել և խաթարել վստահությունը։ Մենք սպասում ենք ռուսական կողմից պարզաբանման այս հայտարարության առնչությամբ»։
