Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է․

«Ընթերցելով «Վիլհելմ Մաթևոսյան. Վերջին էջեր» գիրքը

Վերջերս իմ մտերիմ ընկերներից մեկը՝ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանն ինձ նվիրեց 2024թ. իր կողմից կազմված «Վիլհելմ Մաթևոսյան, Վերջին էջեր» վերնագիրը կրող գիրքը, նվիրված մեծատաղանդ արվեստագետ, փիլիսոփա Վիլհելմ Մաթևոսյանի հիշատակին: Վերջինս հայտնի է XX դարի ականավոր հայ նկարիչների՝ Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի ու այլոց նվիրված մենագրություններով և համաշխարհային հռչակ վայելող օտարերկրյա նկարիչների մասին գրված հոդվածներով:

Իմ նպատակը չէ անդրադառնալ նրա գիտական վաստակին, ինչն արվեստագետների գործն է, այլ Մաթևոսյանի արտահայտած մտքերին՝ բազմաչարչար հայ ժողովրդի՝ դարերի ընթացքում կրած տառապանքների վերաբերյալ: Այս առումով բավական է ծանոթանալ խնդրո առարկա գրքի հետևյալ հատվածին.

«1 փետրվարի, 1981, Երևան

Ի՞նչ մեղադրես հային (հայ ժողովրդին), որ երեխայի թաթից բռնած տանում է օտարի լեզվով, ո՛չ հայկական դպրոց, որ նա ոչ միայն տիրություն չի անում, այլև անխնա ավերում, փչացնում է իր պատմական ճարտարապետության ոսկեքար հուշարձանները, որ նա գանձ գտնելու նպատակով քանդում քամուն է տալիս իր մեծ նախնիների մնացած շիրիմները (տարիներ առաջ այդպես էին վարվել Մխիթար Գոշի շիրիմի հետ ևս), որ նա կեղտոտ բամբասանքներ է տարածում (այն էլ ինչպիսի՜ սիրով) իր հանճարների ու տաղանդավորների հասցեին, որ նա արագորեն, վերջնականապես մոռանում է սեփական երգ-երաժշտությունը (որի անցյալից, նույնիսկ մոտիկ անցյալից առանց այն էլ անարատ կամ մոտավորապես անարատ մեզ չնչին բան է հասել) և փոխարենը ընդունում (այն էլ ինչպիսի՜ հափշտակությամբ) ուրիշինը (մեծ մասամբ վատը, էժանը, ռաբիսայինը), որ…, որ…, որ…, որ…, որ… Ի՞նչ մեղադրես, որ այսօրվա հայ ժողովրդի մեջ այսպես կոչված հայադավաններն ու ազգային արժանապատվություն ունեցողներն էլ 99%-ով նեղմի՜տ, պլպլան կոշիկ հագած տրեխավո՜ր, թշվառականորեն մեծամի՜տ, ուրիշի լավի հանդեպ կո՜ւյր, արած գործում անորա՜կ, ծիծաղելիորեն ճղճղացո՜ղ նացիոնալիստներ կամ գրեթե նացիոնալիստներ են (բայց, մեծ մասամբ, առիթի դեպքում դավաճանության պատրաստ,— դե նացիոնալիստի հայրենասիրությունն ի՞նչ պիտի լինի): Թերևս դա անկում-անհետացում ապրող ժողովրդի համար օրինաչափ է… Ակնհայտորեն՝ հայը հոգնել է հայ լինելուց (իհարկե սոսկալի դժվար է հայ լինելը), էլ չի կարողանում տանել հայ լինելու տառապանքը, ուզում է մոռանալ իր հայ լինելը և վերացնել հայը հիշեցնող ամեն ինչ… Ուզում է մոռանալ՝ իրենից անկախ, ինքնաբերաբար, ենթագիտակցորեն, մի տեսակ բնազդով… որովհետև երբեմն-երբեմն, սթափ եղած վիճակում, հիվանդագին ծղրտում, մորթվողի պես ճղճղում, կուրծք է ծեծում թե՝ «ես հա՜՛յ եմ»… …Երևի հայ լինելը հային չի թողնում մարդ (բնության գավակ մարդ, մյուս ազգությունների մարդկանց նման մարդ) լինել… Համ էլ, երևի, մաշվել է հայը: Ախր շա՜տ է հին: Երևի պատմության արենայից դուրս գալու ժամանակն է,— ողբերգակա՛ն ժամանակը: Ժամանակն է, թե ժամանակը չէ՝ արդեն, ակնհայտորեն, դուրս է գալիս: Եվ դուրս գալուն անխուսափելիորեն ուղեկցող բոլոր հիվանդագին, ճղճիմ, գյադայական բազմերանգ դրսևորումներով: Գոնե մի փոքր ասպետաբա՞ր դուրս գայինք: Չէ՞ որ հնարավոր է մի քիչ նամուսով դուրս գալը (բայց, գուցե, հնարավո՞ր չէ…): Խե՜ղճ Թումանյան, խե՜ղճ Չարենց…»:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե մենք գործ ունենք հուսալքված հանճարի՝ պահի տակ պոռթկած մտատանջության կամ, Չարենցի խոսքով՝ «ուղեղային մորմոքի» հետ: Իրականում, սակայն, սա ոչ թե հուսալքության նշան է, այլ ապագայում նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում»:

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ PR է, որ ժողովրդին իր կողմը գրավի․ թոշակառու (video) «Բու՛թ, քեզ համար նորից կրկնում եմ, ուշադիր լսիր»․ Արամ Սարգսյան (video) Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am