Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ երանաշնորհ Իլիա Երկրորդ Պատրիարքի հուղարկավորությանը կարևոր քայլ պիտի լիներ՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և երկու Եկեղեցիների պատմական առնչակցությունների ոգուն։ Այս մասին 24News-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը։

«Դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները, չկարողանալով ճիշտ գնահատել իրողությունները և եղբայրական վրաց ժողովրդի կորստյան ու սուգի մեջ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայոց Եկեղեցու զորակցության կարևորությունը, մերժեցին Նորին Սրբության ելքի արգելքի առնչությամբ ներկայացված միջնորդությունը՝ անհիմն նկատելով ի Տեր ննջած Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոսի հուղարկավորությանը Հայոց Հայրապետի ներկա գտնվելու անհրաժեշտությունը։

Նման գործելաոճը պախարակելի է, չի բխում ՀՀ շահերից, նաև մեծապես հարվածում է ինչպես երկրի արդարադատությանը, այնպես և միջազգային վարկանիշին։

Այսպիսով՝ հերթական անգամ իշխանությունները հակասահմանադրական քայլով, ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջեկեղեցական հարաբերությունների շրջանակում գործունեություն ծավալելու հովվապետական պարտավորություններն ու իրավունքները։

Այս ամենը հնարավոր չէ այլ կերպ որակել, քան իրագործված ապօրինի հետապնդում և բռնաճնշում»։

Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը չի բավարարվել, և Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կարողանա մասնակցել Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքի հուղարկավորությանը։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ PR է, որ ժողովրդին իր կողմը գրավի․ թոշակառու (video) «Բու՛թ, քեզ համար նորից կրկնում եմ, ուշադիր լսիր»․ Արամ Սարգսյան (video) Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am