Փաշինյանը փորձում է Կարապետյանին ու ընդդիմադիր ուժերին ճակատային «լեզվակռվի» մեջ ներքաշել․ քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Վարչապետ Փաշինյանը շարունակում է «ուժեղ տղերքի» վերաբերյալ նետվող իր «մարտահրավերները»: Նախօրեի սկանդալին հաջորդած առավոտյան Փաշինյանը կրկին անդրադառնում է այդ ոճին ու թեմային:

Նպատակի առնվազն մի շերտը հասկանալի է՝ «փոխել ալիքը», որ առաջացրել է նախօրեի ամոթալի դրվագը:

Սակայն, Փաշինյանի այս ոճն ու թեման ունեն թերեւս ավելի լայն մղում: Դրանցից մեկի մասին ես խոսել եմ օրեր առաջ՝ ցրել սեփական էլեկտորատի, սեփական թիմի, ու եվրոպական վերնախավի հնարավոր կասկածները:

Մյուս ավելի լայն նպատակը՝ ներքաշել Սամվել Կարապետյանին ու ընդդիմադիր առաջատար ուժերին, այսպես ասած, ճակատային «լեզվակռվի» մեջ: Սա մոտավորապես նման է այն «մարտահրավերին» կամ «ձեռնոցին», որ Նիկոլ Փաշինյանը նետում էր նախկին նախագահներին՝ արցախյան թեմայով ուղիղ եթերում բանավիճելու մասով: Նախկին նախագահներից որեւէ մեկը չարդարացրեց նրա հաշվարկը, չվերցրեց «ձեռնոց-խայծը» եւ չհայտնվեց «թակարդում»: Եվ, իհարկե, խիստ տարօրինակ կլիներ, եթե նրանցից որեւէ մեկը դրսեւորեր այդ խայծը կուլ տալու միամտություն:

Այժմ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձում է նույն տրամաբանությունը՝ այլ տարբերակով, արդեն ներառելով նաեւ ընդդիմության ակնառու առաջատար ուժն առաջնորդող Սամվել Կարապետյանին: Կրկնեմ՝ հաշվարկը ճակատային «փոխհրաձգություն» հրահրելն է: Պետք է արձանագրել, որ այդտեղ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան քաղաքական «երկնակամարի» անգերազանցելի «աստղ» է: Այդ իմաստով, նա, իհարկե, ձգտում է ստեղծել իրավիճակ, խթանել, անգամ հրահրել իրավիճակ, որտեղ առավելագույնս կօգտագործի իր «գերազանցությունը»:

Առայժմ, կարծես թե, չի ստացվում: Ընդդիմադիր հիմնական ուժերի առաջնորդները ձեռնպահ են մնում նրա այդ հաշվարկն էլ արդարացնելուց: Արձագանքներ լինում են բնականաբար, որոնք սակայն ճակատային փոխհրաձգության տրամաբանության մեջ չեն: Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր առաջատար ուժերը շարունակում են ավելի շատ կենտրոնացած լինել հանրության հետ հաղորդակցության, քան Փաշինյանի հետ «փոխհրաձգության» վրա:

Նաեւ սա է ստեղծում այն նյարդային մթնոլորտը, որ ակնհայտորեն առկա է Նիկոլ Փաշինյանի վարքագծային արեալում»:

դիտվել է 155 անգամ
Լրահոս
«Բու՛թ, քեզ համար նորից կրկնում եմ, ուշադիր լսիր»․ Արամ Սարգսյան (video) Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video) Իրաքը դեմ է արտահայտվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am