Ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել. ՄԱԿ

ՄԱԿ-ի Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) 2023, 2024 և 2025 թվականները համարել է ամենատաք տարիները ցամաքի և օվկիանոսի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության «Գլոբալ կլիմայի վիճակը 2025 թվականին» զեկույցում:

«Վերջին երեք տարիներն ամենատաք երեք տարիներն են ցամաքի և օվկիանոսի դիտարկումների ամբողջ 176-ամյա պատմության ընթացքում», – նշվում է զեկույցում: Ընդ որում, 2025 թվականը մի փոքր զով է եղել ռեկորդային շոգ 2024 թվականից և համարվում է միայն «երկրորդ կամ երրորդ ամենատաք տարին» պատմության մեջ: ՕՀԿ-ի փորձագետներն այդ դինամիկան բացատրում են, այդ թվում, 2024 թվականի սկզբին Էլ Նինյո երևույթից 2025 թվականին Լա Նինյա երևույթին անցմամբ:

Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Պորտուգալիայում և Իսպանիայում գրանցվել են հունիսի համար առավելագույն ջերմաստիճանի ազգային ռեկորդներ (համապատասխանաբար 46,6 և 46,0 աստիճան Ցելսիուս), Թուրքիայում՝ հուլիսի համար (50,5 աստիճան Ցելսիուս) առավելագույն ռեկորդ: Ճապոնիան, Չինաստանը և Կորեայի Հանրապետությունն ապրել են ամենաշոգ ամառը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ընդ որում, Ճապոնիայում գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ 41,8 աստիճան Ցելսիուս: Ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել նաև Չինաստանի շատ շրջաններում:

Երկրի վրա կլիման և եղանակը մեծապես կախված են երկու կլիմայական երևույթներից՝ Էլ Նինյոյից և Լա Նինյայից (իսպաներեն՝ «տղա» և «աղջիկ»): Առաջինը կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան շրջանների ջրի վերին շերտի կտրուկ տաքացման հետ, իսկ երկրորդը՝ դրա ջերմաստիճանի նվազման հետ: Էլ Նինյոն և Լա Նինյան միմյանց փոխարինում են յուրաքանչյուր մի քանի տարին մեկ, ինչը հանգեցնում է զգալի փոփոխությունների օվկիանոսային հոսանքների և մթնոլորտում քամիների շրջապտույտում: Նման տեղաշարժերը պարբերաբար առաջացնում են երաշտներ Երկրի որոշ տարածաշրջաններում և սաստիկ անձրևներ՝ մյուսներում:

 

դիտվել է 195 անգամ
Լրահոս
«Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video) Իրաքը դեմ է արտահայտվել Ժողովու՛րդ, պատերազմ չի լինելու․ դրա համար պետք է Նիկոլին հեռացնենք․ Հայկ Նահապետյան (video) «Հեզբոլլահը» հարձակվել է իսրայելական բազայի վրա Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am