Ի՞նչ նպատակ է հետապնդում, ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում Փաշինյանը

 

 «Մի կողմ եմ թողնում այսօր մետրոյում Փաշինյանի դրսևորած փոքրոգի պահվածքը, որը բնորոշ չէ Հայաստանում ծնված և մեծացած տղամարդկանց, թերևս, 99 տոկոսին և, թերևս, այլ միջավայրի ծնունդ է։ Ուզում եմ ուշադրություն դարձնել միայն դրածոյի գլխավոր ասելիքին՝ հայերից ՀՀ քարտեզի նկատմամբ ակնածանք պահանջելուն.. «...ու էս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսաք»։


Ի՞նչ նպատակ է հետապնդում (ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում) Փաշինյանը՝ ՀՀ քարտեզը կրծքին փակցնելով, այն անդադար մարդկանց աչքը մտցնելով ու բաժանել փորձելով։

Այդ նպատակները բխում են բացառապես ադրբեջանա-թուրքական շահերից, որոնք են՝
• ջնջել հայերի հիշողությունից իրենց պատմական հայրենիքի իրական քարտեզը՝ ցեղասպանված ու հայաթափված հայկական նահանգները, գավառները, քաղաքներն ու գյուղերը, սրբապղծված վանքերն ու եկեղեցիները.

• ուրանալ մեր միլիոնավոր անմեղ նահատակների արյունը և սողալ նրանց դահիճների առջև, ինչպես անում են Փաշինյանն ու ՔՊ-ն.

• մոռացության մատնել մեր բյուրավոր հին ու նոր հերոսներին, ովքեր պայքարել են հայրենիքի հողի և ժողովրդի ազատության համար և իրենց կյանքով ու կերպարով կարող են երիտասարդ սերնդի մեջ սերմանել ազգային արժանապատվություն՝ մի բան, որից զուրկ են Փաշինյանն ու ՔՊ-ն.

• հայությանը պարտադրել իր իսկ պատմության այլընտրանքային տարբերակը, որի մեջ փուլ առ փուլ կներմուծվեն ադրբեջանա-թուրքական կեղծիքներն ու խեղաթյուրումները.

• նենգափոխել հայկական ինքնությունը՝ այն դատարկելով իր բուն բովանդակությունից՝ հայրենիքի և հայկական մշակույթի հետ անքակտելի ու անձեռնմխելի կապերից։ Հենց այս գաղափարն էր վերջերս Հ1-ով դավաճանաբար տարփողում փաշինյանական քարոզիչ դարձած Ժիրայր Լիպարիտյանը՝ բացահայտ կոչ անելով հրաժարվել հայկական ինքնությունից.

• կարճ ասած՝ սահմանափակել հայության պետական, քաղաքական ու հասարակական մտածողությունը ՀՀ ներկա վարչական քարտեզի նեղ շրջանակներով՝ կտրելով այն պատմական, մշակութային և քաղաքակրթական իր բնական տարածական ընկալումներից։

Բայց և շեշտենք՝ ոչ մի ՔՊ-ի և ոչ մի Փաշինյանի չի հաջողվելու կոտրել հայ ժողովրդին։ Եվ հենց այդ էր ուրացած դրածոյին մետրոյում բացատրում անվախ հայ մայրը։ Գովելի և պատվաբեր պահվածք»։

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 145 անգամ
Լրահոս
«Զոհվածի աղջկա շրխկոցով ապտակը Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video) Լարված վիճակ Քրիստինե Վարդանյանի ու Միրզոյանի միջև․ «Ինչի՞ եք ծիծաղում», «Ինձ սպա*ելն է ծիծաղելի» (video) Արարատ Միրզոյանի խայտառակ արձագանքը՝ մետրոյում արցախցի կնոջ նկատմամբ Փաշինյանի հարձակմանը (video) Արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հրամցվում է իբրև իրենց մշտական բնակավայրից «փախուստ». Դանիելյան Լավ է, չեք ասում մեր անկախության հռչակագիրը ֆաշիստական եւ ռասիստական է․ Մանուկյանը՝ Միրզոյանին (video) Կառավարությունում գոհ են ֆեյք հոգևորականից, ասում են՝ աշխատանքներն իրականացնում է որակով, նաև պարգևատրվում է Թեժ հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և Արարատ Միրզոյանի միջև․ «Զանգի Պապիկյանին․․․» (video) Փաշինյանն «ուժեղ տղերքի» վերաբերյալ նետվող իր «մարտահրավերներով» փորձում է ճակատային «փոխհրաձգություն» հրահրել, կարծես թե չի ստացվում. Հակոբ Բադալյան Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո բախվել է հրշեջ մեքենային. վիրավորներ կան #ՈՒՂԻՂ․ 4 պատերազմ բերած Նիկոլն ընկնավորվել է թվերից․ 5-րդ պատերազմն է բերում․ Հայկ Նահապետյան (video) Երևանում մարտի 23-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր․ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական «Ապուշ կառավարում ես տարել, պատերազմը պարտվել ես»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքը (video) Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Թեհրանին Ի՞նչ նպատակ է հետապնդում, ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում Փաշինյանը Կանանց իրավունքների պաշտպաններ, ամոթ ձեզ Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետի նկարով հրթիռներ․ Մերձավոր Արևելքում թեժ է Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի․ Թրամփ ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ․ Վարդանյան Լարված իրավիճակ․ Փաշինյանը վիճեց քաղաքացու հետ (video) Բունկերի մա՛րդ, քո պատասխանը լսի՛ր․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am