Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել
Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել։
«Հարգարժան դատավորներ, հարգելի գործընկերներ,
ինչպես գիտեք ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքում կատարվել են փոփոխություններ (իմ կարծիքով նաև՝ թիրախային փոփոխություններ, քանի որ այն ազդում է բացառապես ինձ վրա), ինչն ինձ կանգնեցրել է երկընտրանքի առջև՝ մնալ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի անդամ, թե զբաղվել փաստաբանությամբ։
Չնայած նրան, որ այդ փոփոխությունները հակասահմանադրական են՝ առնվազն սահմանափակող նորմին հետադարձություն տալու մասով և այդ մասով կհաջորդի համապատասխան իրավական գործընթաց, միևնույնն է, այս պահին պետք է ընտրություն կատարել։
Լինելով ազատ և անկախ մասնագիտության տեր՝ հայցելով անխտիր բոլոր դատավորներից յուրաքանչյուրի ներողամտությունը տեղեկացնում եմ, որ այսօր հրաժարական եմ ներկայացնելու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի պաշտոնից։
Հրաժարականը սկիզբ է մի նոր պայքարի, որի նպատակը անկախ դատական համակարգի կերտումն է։
Հարգանքով՝ փաստաբան Հարություն Հարությունյան»։
