Մատաղ վատ ա ամեն ինչ, ապաստարանում ենք, բայց դու էն ասա՝ հո Հայաստանին չեն խփում…
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Երբեք չեմ մոռանա. մայրիկիս Մարտակերտցի ընկերուհուց լուր չունեինք: Սեպտեմբերի 20-ին մի կերպ կապվեցի հետը: Իմ խառը ու անկապ հարցերին ծյոծ Լյուդաս պատասխանեց.
-Մատաղ վատ ա ամեն ինչ, ապաստարանում ենք, բայց դու էն ասա՝ հո Հայաստանին չեն խփում…
Ազնիվ խոսք, ծնկներս թուլացան, կոկորդս խեղդում էր: Կինն, ում տղան ու մեծ թոռը թորքի դեմ անհավասար կռվի էին ելել, մտածում էր Հայաստանի սահմանների մասին:
Երբեք չեմ դադարի հիանալ Արցախցու ուժեղ տեսակով…
Անահիտ Մովսիսյան ջան»։
Ստեփանակերտ, 20.09.2023թ․
