Ինչի՞ համար ես ներողություն խնդրում. Արցախի կորստի՞, արցախցիների դեմ ատելության խոսք գեներացնելու՞, «իրական Հայաստան» կոչվող ապուշ գաղափարի՞, մեր սարերի վրա նստած թուրքի զինվորների՞…Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Մարդիկ սովորաբար ներողություն խնդրում են, երբ սխալվում են ու գիտակցում են իրենց սխալը: Իսկ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը հուզաթաթավ ներողություններ խնդրում Արմինե Մոսիյանից և անգամ հրավիրում կառավարություն, որ մի հատ էլ երես առ երես խնդրի: Ոչ թե այն պատճառով, որ էմոցիաների ազդեցության տակ սխալվել է (յուրաքանչյուրս էլ կարող ենք տաքանալ, ձայն բարձրացնել, ակամայից վիրավորել դիմացինին), այլ որովհետև իր արարքի արձագանքը բուռն էր` իրենից քվեներ խլող:

 

 

Բայց խնդիրը ոչ թե բարձր կամ կոպիտ խոսելն էր` արցախցի կինը և մենք բոլորս չէինք էլ նկատի այդ բղավոցն ու մատ թափ տալը, եթե դա հայի ու հայկական պետության շահերից բխեր: Ասենք, օրինակ, մեր թշնամիներին լիներ ուղղված:

Այդ կնոջն ու մեր հանրությանն ափերից հանում է այն պոռոտախոսությունը, անամոթությունը, որով ոտնահարվում են հայ ժողովրդի և հայկական պետականության շահերը: Այն ցինիզմը, որով փորձում են փակել Արցախի հարցն ու արցախցիների ճակատագիրը վճռել: Իսկ հոգեկան անհավասարակշիռ վիճակը էլ ավելի է բարդացնում դրությունը: Եթե դու անգամ նախընտրական փուլում ի վիճակի չես քեզ զսպել ու հանրային վայրում, կամերաների առաջ նման հիստերիայի մեջ ես ընկնում, ո՞նց ես էս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում երկիր կառավարում և կայունություն խոստանում: Հենց այդ անհավասարակշիռ վիճակը, պոռոտախոսությունն ու ավելորդ ինքնավստահությունը չի՞ նաև խորացրել ու բազմապատկել մեր աղետները:

 

 

Վերջապես ինչի՞ համար ես ներողություն խնդրում. Արցախի կորստի՞, արցախցիների դեմ ատելության խոսք գեներացնելու՞, «իրական Հայաստան» կոչվող ապուշ գաղափարի՞, մեր սարերի վրա նստած թուրքի զինվորների՞, Ադրբեջանից հնչող և քո կողմից կրկնվող սպառնալիքների՞…

Իրականում` ոչ մի արարքիդ հետևանքն ու ծանրությունը, դատելով խրոխտ ելույթներիցդ, չես գիտակցել և ոչ մի բանի համար չես զղջում: Ներողության թատրոնն ինչի՞ համար է:


Հայաստանի կրճատված քարտեզը ձեռդ առած, փողոցներն ընկած քարոզարշավ ես անում, մարդկանց ուզում ես ներշնչել, որ Արցախ չի եղել ու չի լինելու, որ դու այնքան ժողովրդականություն ես վայելում և քո գաղափարներն այն աստիճանի ընդունված են հայ հասարակության կողմից, որ կարող ես այսքան վնաս տալուց հետո էլ մնալ պետության ղեկին, բայց այդ բեմականացված տեսարաններդ մի արցախցի կին, մի երևանցի տղամարդ, մի արտաշատցի խանութպան, մի չարենցավանցի լրագրող հօդս են ցնդեցնում` ինչպես թղթե տնակ:

Իր պահվածքի համար զղջացող մարդը կալանքից կազատեր քաղբանտարկյալներին, թույլ կտար, որ Վեհափառը մեկնի Իլյա պատրիարքի հոգեհանգստին, կամերայի առաջ չէր նստի ու ծաղրի ընդդիմադիր ուժերին, թե ուժեղ տղա եք` ժիմ արեք, չգիտեմոր երկրի մայրաքաղաքն ասեք…ԱԺ ամբիոնից չէր գոռա, թե ԱԱԾ պադվալը կլցնեմ սաղիդ…այս ու հազարավոր նման արարքների համար ո՞վ պետք է ներողություն խնդրի…

ՀԳ Այս օրերի հերոսները Արմինեներն են`արցախցի Արմինե Մոսիյանն ու Չարենցավանցի Արմինե Սախոյանը (երևի նաև անունից է  , Փաշինյանին քծնող վարդենիսցի տղամարդկանց ֆոնին դժվար է չհիանալ հայ կանանց համարձակությամբ: Հարգանքներս…»

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետի նկարով հրթիռներ․ Մերձավոր Արևելքում թեժ է Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի․ Թրամփ ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ․ Վարդանյան Լարված իրավիճակ․ Փաշինյանը վիճեց քաղաքացու հետ (video) Բունկերի մա՛րդ, քո պատասխանը լսի՛ր․ Նարեկ Կարապետյան (video) Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել Բուժաշխատողի անզգուշությունը՝ զինծառայողի մահվան պատճառ. գործը դատարանում է․ ՔԿ «Հարված Փաշինյանի դեմքին»․ Ե՞րբ կհնչի սուլիչը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի սկանդալի մեջ է․ նորից պատերազմ է բերում հայ ժողովրդի գլխին․ Արամ Սարգսյան (video) Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտումը մեր առաջնային օրակարգերից է․ «Ապրելու երկիր» Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում Օմանը հայտնել է Իրանից իր քաղաքացիների անվտանգ տարհանման մասին Մատաղ վատ ա ամեն ինչ, ապաստարանում ենք, բայց դու էն ասա՝ հո Հայաստանին չեն խփում… Կնոջը ուղղված բղավոցը, մատ թափ տալը, «կխոսեմ այսպես» տոնայնությունը՝ սրանք դասական վարքագծային դրսևորումներ են, որոնք գենդերային բռնության համատեքստում վաղուց են ճանաչված. Զառա Հովհաննիսյան Ինչի՞ համար ես ներողություն խնդրում. Արցախի կորստի՞, արցախցիների դեմ ատելության խոսք գեներացնելու՞, «իրական Հայաստան» կոչվող ապուշ գաղափարի՞, մեր սարերի վրա նստած թուրքի զինվորների՞…Արմինե Օհանյան Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Թե ում երեսից և ինչից ենք փախել, դեռ պատմությունը կգնահատի. Արտակ Բեգլարյան Օդի ջերմաստիճանը կնվազի Մերձավոր Արևելքում պատերազմը ամոթ է ողջ մարդկության համար. Հռոմի Պապ Քո կատարած հանցանքների համար դու պատասխան ես տալու հայկական դատարանի առջև՝ օրենքի ամբողջ խստությամբ Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն․ Անանյան Արմինե Մոսիյանն է, երեխան գրկին, ադրբեջանական հռթիներից պատսպարված․ քպ-ականներն անվանում «փախածներ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am