Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան
Լրագրող Կարպիս Փաշոյանը գրում է. «Արցախցիները չեն փախել։ Արցախից նրանց դուրս բերելը ցեղասպանական գործողություն էր հայ ժողովրդի դեմ։
Սրանից զատ, նրանք շրջափակման պայմաններում, կիսասոված ու հյուծված կռվել են հերոսաբար՝ հակառակորդին պատճառելով կործանարար վնասներ։ Բայց դիմադրելն արդեն իսկ անիմաստ էր առանց Հայաստանի մասնակցության։
Արցախցիները Արցախից կարող էին դուրս չգալ միայն մի դեպքում․ եթե Հայաստանի բանակը ուժով բացեր Լաչինի միջանցքը, ջախջախիչ հարված հասցներ Ադրբեջանական բանակին՝ ստիպելով նրան նահանջել։ Փաշինյանը պատրաստ կլինե՞ր իրականացնել գործողությունների այս հերթականությունը։ Ընդհանրապես կմիջամտե՞ր, ինչ-որ քայլեր կձեռնարկեր։ Բնականաբար ո՛չ։
Եվ հիմա, երբ նա արցախցիներին փախած է անվանում, ի՞նչ է ակնկալում, մնային և կոտորվեի՞ն, մորթվեի՞ն, բռնաբարվեի՞ն ու նվաստանայի՞ն։ Թե իր ընկեր Ալիևից այլ բան էր սպասո՞ւմ։ Մտածում էր, թե արցախցիների նկատմամբ էլ ողորմած կգտնվեր, ինչպես՝ իր անձի։
Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ։ Արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել։ Էլ տեղ չկա։
Բանակցային գործընթացը տապալած, պատերազմ բերած, պարտված, ջախջախված մարդը, որի գործողությունների պատճառով է Արցախը հայաթափվել, արցախցիներին փախած է անվանում։ Էն էլ երիտասարդ կնոջը, երեխայի ներկայությամբ։
