Ուսանողը կընտրի իր դասախոսին եւ ուսման տեւողությունը, չի լինի հեռակա ուսուցում

Հայկական ժամանակը գրում է.«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո համակարգում շատ բան է փոխվելու: Օրինակ, ուսանողը հնարավորություն կստանա ինքը որոշել, թե քանի տարում է ավարտելու բարձրագույն ուսումնական հաստատությունը, կարող է միաժամանակ սովորել երկու բուհում, հեռակա ուսուցման ծրագիր այլեւս չի լինի, ընդունելության անցողիկ միավորները սահմանելու են բուհերը եւ այլն:ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը մեր հարցմանն ի պատասխան պարզաբանումներ ու մանրամասներ է ներկայացրել առաջարկվող մի շարք փոփոխությունների եւ օրինագծում տեղ գտած ձեւակերպումների վերաբերյալ: Ինտեգրված ծրագրով ուսուցում Սա նշանակում է, որ ուսանողը կարող է միաժամանակ սովորել բարձարագույն կրթության երկու աստիճաններում՝ բակալավրիատում եւ մագիստրատուրայում, մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում եւ ստանալ մեկ ավարտական վկայական :Ռ.Ս. - Ինտեգրված ուսուցման ձեւ մենք այսօր էլ ունենք: Բժշկական կրթության դեպքում համադրված են բակալավրի եւ մագիստրոսի աստիճանները, իսկ ուսումնառության ավարտին շնորհվում է ավելի բարձր, այսինքն՝ մագիստրոսի աստիճանը: Այս պահին գործող օրենսդրությամբ դա վերաբերում է միայն բժշկական կրթությանը, բայց օրենքի նախագծով այդ հնարավորությունն ավելի ենք ընդլայնել՝ հետագայում արդեն համակարգը շատ ավելի ճկուն թողնելու համար: Բացառվում է, որ այդ փոփոխությունները վերաբերեն բոլոր մասնագիտություններին: Օրենքի նախագծում մենք նախատեսել ենք, որ դրանց ցանկը հաստատելու է կառավարությունը: Բայց եթե ընդհանուր փորձն ենք նայում, կան երկրներ, որոնք դա կիրառում են, ասենք, ճարտարապետություն, մանկավարժություն, անասնաբուժություն մասնագիտությունների դեպքում: Խոսքը չորս-հինգ մասնագիտության մասին է: Յուրաքանչյուր երկիր դա որոշում է՝ կապված աշխատաշուկայի պահանջներից: Ժամանակը ցույց կտա, թե մեզ մոտ որ մասնագիտությունները կներառվեն այդ ցանկ մեջ: Ինչ վերաբերում է ուսումնառության ժամկետին, կարող է լինել 4+1, 3+2 կամ առավելագույնը 4+2 տարի՝ կախված տվյալ մասնագիտության առանձնահատկությունից: Համատեղ կրթական ծրագիր Դիմորդը կարող է սովորել միաժամանակ երկու բուհում, բայց ստանալ մեկ մասնագիտություն: Ռ.Ս. – Համատեղ կրթական ծրագիրն այն է, երբ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ իրար հետ կնքում են պայմանագիր կամ համաձայնագիր, որպեսզի տվյալ ծրագրով իրականացնեն ուսուցում: Ենթադրենք մագիստրոսական ծրագիր է: Ելնելով իրենց կնքած պայմանագրից եւ դրա կետերից՝ ուսումնառության մի հատվածն ուսանողն իրականացնելու է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում, մի մասը սովորելու է մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունում: Դա կարող է լինել երկրի ներսում, կարող է լինել երկրից դուրս: Հիմնականում սա իրականացվում է արտասահմանյան բուհերի հետ, որը կրթության միջազգայնացմանն ուղղված քայլերից մեկն է: Բայց երբ որ բուհերը ընտրում են, պետք է այդ ծրագրերը համադրելի դարձնել, որպեսզի որակավորում ստանալիս շրջանավարտը որեւիցե խնդիր չունենա: Այս հնարավորությունը նախատեսվում էր ենթաօրենսդրական ակտով, բայց կային որոշակի բացեր: Հիմա արդեն կարգավորում ենք օրենքի մակարդակով, որպեսզի ուսումնական հաստատությունները շատ ավելի ճկուն լինեն, որովհետեւ առաջիկայում սա լինելու է մեր բուհերի համար հատկապես կարեւոր ուղղություններից մեկը: Ինչ է նոր օրենքի նախագծում տեղ գտած «նախաբակալավր» հասկացությունը: Եվ արդյո՞ք սա գալիս է փոխարինելու քոլեջներին: Ռ.Ս. - Նախաբակալավրը դեռ չի գալիս քոլեջներին փոխարինելու: Նախաբակալավրը ընդունված տերմին է, այսպես ասենք, եվրոպական տարածքում Short cycle-կարճ շրջափուլ կոչվող ուսուցման ձեւն է, ամերիկյան մոդելներում՝ social degree-ն: Կարճ շրջափուլով ուսուցումն ավելի շատ ուղղված է աշխատաշուկայի պահանջարկը բավարարելուն: Այսինքն՝ դպրոցի շրջանավարտը, եթե ընտրի այդ մեթոդը, ուսումնառությունը կենտրոնացված է լինելու հիմնականում մասնագիտական հմտությունների տրամադրման վրա եւ ավելի քիչ ակադեմիական մասին: Նա կստանա անհրաժեշտ բոլոր հմտությունները, որոնցով շատ արագ կարող է մտնել աշխատաշուկա: Բայց եթե հետագայում ցանկություն ունենա ուսումնառությունը նաեւ շարունակել, այն կրեդիտները, որոնք ստացել է նախաբակալավրում սովորելու երկու տարվա ընթացքում, բուհը կճանաչի, եւ ուսանողը բակալավրիատը կավարտի արդեն ավելի կարճ ժամկետում՝ մինչեւ երկու տարում: Ըստ դասակարգման, նախաբակալավրը համարվում է միջինից բարձր, իսկ բարձրագույն կրթության առաջին աստիճանից ցածր մակարդակ:Այստեղ անցումային դրույթ ենք նախատեսել, եթե չեմ սխալվում՝ երեք տարի, որպեսզի այդ ընթացքում համապատասխան ծրագրերը մշակվեն: Նաեւ նախատեսել ենք, որ ուսանողը նախաբակալավրիական կրթությունը կստանա բուհերում, բայց չենք բացառում, որ հետագայում նման հնարավորություն տրվի նաեւ մեկ-երկու մասնագիտացված քոլեջների: Այս փոփոխությունը նույնպես ոչ բոլոր մասնագիտությունների վրա է տարածվելու, այլ միայն առավել պրակտիկներին: Նոր օրենքով բակալավրիատում եւ մագիստրատուրայում ավարտական քննություններ չեն լինելու եւ միայն ավարտական աշխատանքի պաշտպանությո՞ւն :Ռ.Ս. - Ավարտական քննությունները, որպես այդպիսին, մենք հանել ենք: Նոր օրենքի նախագծում թողնված են ամփոփիչ ատեստավորումները, որոնք կընտրի յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ելնելով նաեւ մասնագիտության ծրագրից:Բարձրագույն կրթության աստիճաններում ուսումնառության հստակ ժամկետ սահմանված չէ:Օրենքի նախագծում նշվում են միայն նվազագույն շեմերը: Ուսանողն, իր ընտրությամբ, կարող է, օրինակ բակալավրիատում անհրաժեշտ 240 կրեդիտը հավաքել ոչ թե չորս, այլ ասենք 8 տարում, ինչից հետո ստանալ ավարտական փաստաթուղթ: Ռ.Ս. – Բուհերում հեռակա ուսուցման հնարավորությունը դադարեցնում ենք: Անցում ենք կատարում ամբողջական կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպմանը: Բայց քանի որ այս գործընթացում բավական մեծ աշխատանք կա կատարելու, անցումը նախատեսել ենք երրորդ ուսումնական տարում: Մենք առաջարկում ենք, որ ուսանողն ինքը ընտրություն կատարի ամբողջական եւ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության տարբերակների միջեւ: Եթե խոսենք բակալավրիատի օրինակով, ապա ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում անհրաժեշտ 240 կրեդիտը պետք է ձեւավորել չորս տարում, բայց եթե ինչ-ինչ պատճառով չի կարողացել հավաքել տարեկան 60 կրեդիտը, բայց ունի դրա առնվազն 75 տոկոսը, ուսանողը չի հեռացվում բուհից: Նա մնում է համակազմում եւ նրան հնարավորություն է տրվում երկու ուսումնական տարվա ընթացքում լրացնել պակասող կրեդիտները:Քանի որ ուսանողների մի խումբ կա, որոնք նաեւ աշխատում են, ուսանողը կարող է որոշել իր ուսումնական բեռնվածությունը: Օրինակ բակալավրի աստիճանում նա կարող է ուսումնառությունն ավարտել մինչեւ 8 տարում: Եթե նվազագույն պահանջները բավարարի, կմնա ուսանողական համակազմում: Մասնակի բեռնվածության դեպքում բուհից չհեռացվելու համար պետք է ապահովել տարեկան 60 կրեդիտի 50 տոկոսը: Այս փոփոխությունն ամբողջությամբ կներդրվի երեք տարի հետո, որովհետեւ վերանայվելու է ուսուցման ամբողջ գործընթացը: Հնարավորություն է տրվելու, որ ուսանողն ընտրի իր դասաժամերը, իր դասախոսին եւ այլն, եւ այլն: Սրան բուհական համակարգը պետք է պատրաստվի: Անկախ այն բանից՝ դիմորդն ուսումնառության համար կընտրի ամբողջական, թե մասնակի ծանրաբեռնվածություն, վարձավճարը մնալու է նույնը, որովհետեւ նա վճարելու է կրեդիտի համար, իսկ կրեդիտը նույն 240-ն է: Ընդունելության հետ կապված ի՞նչ փոփոխություն է լինելու: Այս իրավունքը վերադարձվելու է բուհերին եւ միասնական քննություններ չե՞ն կազմակերպվելու: Ռ.Ս. - Ընդունելության մասով նույնպես որոշակի փոփոխություն է նախատեսվում: Նախ, բոլոր բուհերում, անկախ սեփականության եւ կազմակերպաիրավական ձեւերից, դիմորդները պարտադիր պետք է քննություն հանձնեն հայոց լեզու առարկայից: Հետագայում դա կլինի մրցութային, թե չի լինի, կորոշի բուհը՝ մասնագիտությունից ելնելով: Նաեւ նախատեսված է, որ ամեն դեպքում դիմորդները, այսօրվա տերմինալոգիայով ասած, կմասնակցեն միասնական քննությունների: Ստացած հավաստագրով յուրաքանչյուր դիմորդ կդիմի իր նախընտրած բուհը՝ նախընտրած մասնագիտությամբ: Մրցույթը կիրականացնի բուհը: Բուհերը կարող են նախապես որոշակի շեմեր հայտարարել, որ այսինչ մասնագիտությամբ ընդունելու ենք ենթադրենք 15 միավորից բարձր միավոր ունեցող դիմորդներին:Այս ամենի հետ մեկտեղ նաեւ որոշակի փոփոխություններ կլինեն  ֆինանսավորման մասով: Այսինքն՝ ուսանողը կընդունվի բուհ, բայց նախապես չի հայտարարվի՝ անվճար կամ վճարովի: Կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ՝ առաջադիմության, կարիքի վրա հիմնված: Եվ եթե ուսանողը բավարարի այդ չափանիշներին, պետության կողմից կստանա ամբողջական կամ մասնակի փոխհատուցում: Փոխհատուցումը կլինի առաջին կուրսից: Ընթացակարգերի, մեխանիզմների մշակումը վերապահվել է կառավարությանը՝  կրթաթոշակ ստանալու համար դիմորդը որտեղ է դիմելու եւ այլն: Հ.Գ. «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, հանրային քննարկում անցնելուց հետո հասել է կառավարություն, որից հետո կներկայացվի Ազգային ժողովի ընդունմանը:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am «Ալե՛ն, մոռացե՞լ ես՝ տակներդ լցած մեկդ թռել էր ընկերների մոտ, մյուսդ էլ՝ մտել բունկերները» (video) Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am