Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօրվա միջադեպը «քույրեր և եղբայրներ» հռետորաբանության լիակատար մերկացումն էր․ մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից՝ համակարգված կերպով թիրախավորվում և պիտակավորվում են տեղահանված մարդիկ՝ նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։ Իհարկե, երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին՝ իրենց իրական կամ ֆեյքային էջերով, վերահսկվող մեդիա հարթակներով, այդ ամենի նկատմամբ անգործություն ցուցաբերող իրավապահ համակարգով։ Իրավապաշտպանական տեսանկյունից այստեղ խոսելու նյութը չափազանց շատ է։ Ասվել և ասվելու է, բայց նույնիսկ այս ամենը ասելուց հետո մնում է ծանր լռություն․ որովհետև, երբ մարդկային ցավը չի ընկալվում, երբ կատաղի ու անբարո պայքար է տարվում մարդու հիշողության և բնական ձգտումների դեմ, բառերը հաճախ կորցնում են իրենց ազդեցությունը։ Հ․Գ․ 1. Հայաստանում ապրող հարյուր հազարավոր մարդկանց համար տեղահանված արցախցիներն իսկապես քույրեր ու եղբայրներ են, և նրանք դա ոչ թե ամեն օր սահմաված օրակարգով մի քանի անգամ կրկնում են, այլ իրենց վերաբերմունքով են ցույց տալիս։ Հ․Գ․ 2. Այդ քարտեզը բոլորիս քարտեզն է։ Պետք չէ այն վերածել մանիպուլյացիայի գործիքի։ Բայց մարդկանց սրտերում և ձգտումներում կա մեկ այլ քարտեզ՝ ոչ թե պատրանք, այլ բնական և արդար ձգտում՝ վերադառնալու այնտեղ, այն հայրենիք, որտեղ ծնվել են, ապրել ու արարել։
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը