Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան
Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել։ Այս մասին այսօր Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Նոյեմբերի 9-ի զինադադարը աշխատող մոդել էր, եթե Հայաստանը երկու տարի անց Պրահայում կոպիտ ասած չթռներ այդ մոդելից․ Հայաստանը ուղղակի թռել է այդ մոդելից և ամբողջ այդ կոնստրուկցիան, որը այդ զինադադարը, այդ խաղաղությունը պահում էր, փլուզվել է։
Եվ թռնել այդ մոդելից և մեղադրել ռուսական կողմին, թե ռուսական կողմը ինչի Ղարաբաղը չի պահել, նշանակում է մեկ բան՝ մարդիկ չունեն ամոթի զգացողություն, սա մեկ կողմ դրած, ավելին, դու ստեղծում ես շատ վտանգավոր իրավիճակ. փոքր երկիր լինելով՝ դու ցույց ես տալիս, որ վստահելի գործընկեր չես ընդհանրապես»,– ասել է նախագահ Քոչարյանը։
