Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին

Սահմանադրության նոր տեքստը այստեղ՝ https://limewire.com/d/xij62...
Արդարադատության նախարարությունը հաստատել է «Իշխանություն» լրատվականի հրապարակումը՝ Սահմանադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Մեր լրատվականի ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության փոփոխված տարբերակը, որի նախաբանից փաստացի ջնջված է հայ ժողովրդի «պատմական հիշողությունը»։ Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում անգամ չկա, մինչդեռ գործող Սահմանադրությունը հենց դրա վրա է հիմնված։ Իսկ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից հեռացնելը Իլհամ Ալիևի պահանջն է եղել, քանի որ այնտեղ առկա են ձևակերպումներ Արցախի և պատմական հայրենիքի վերաբերյալ։
Մարտի 18-ին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ տեքստը պատրաստ է։ «Խոստացել էի, որ մարտին պատրաստ կլինի»,-ասել էր նա։ Մեր հրապարակումից հետո՝ մարտի 20-ին տարածած պարզաբանման մեջ կարդում ենք հետեւյալը․ «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ»։ Այս հակասական հայտարարություններով իշխանությունը փաստացի մոլորեցնում է հանրությանը։
Արդարադատության նախարարության պարզաբանումը իրականում ոչ թե հերքում է այս ամենը, այլ հաստատում։ Այն չի ասում, որ հրապարակված տեքստը կեղծ է կամ իրականությանը չի համապատասխանում։ Ընդամենը նշում է, որ սա «աշխատանքային», «սևագիր» տարբերակ է և դեռ փոփոխությունների փուլում է։ Բայց հենց այս ձևակերպումներով նախարարությունը փաստում է գլխավոր՝ այդպիսի տեքստ կա, այն շրջանառվում է և քննարկվում՝ հենց այդ տրամաբանությամբ։
Երբ «սևագիր» տարբերակում արդեն բացակայում է հռչակագիրը, երբ «աշխատանքային» փաստաթղթում ջնջվում է պատմական հիշողությունը, ակնհայտ է, որ սա ուղղություն է, ոչ թե պատահական փորձարկում։ Իսկ դա նշանակում է մեկ բան՝ հրապարակվածը ոչ միայն իրական է, այլ նաև արտացոլում է այն քաղաքական գիծը, որով ձևավորվում է նոր Սահմանադրությունը։ Կատարված փոփոխությունը ամբողջությամբ համընկնում է այն պահանջների հետ, որոնք տարիներ շարունակ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ պնդելով, որ Հայաստանի Սահմանադրությունը խնդիր է Ադրբեջանի համար։
Լիա Սարգսյան

դիտվել է 744 անգամ
Լրահոս
Արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հրամցվում է իբրև իրենց մշտական բնակավայրից «փախուստ». Դանիելյան Լավ է, չեք ասում մեր անկախության հռչակագիրը ֆաշիստական եւ ռասիստական է․ Մանուկյանը՝ Միրզոյանին (video) Կառավարությունում գոհ են ֆեյք հոգևորականից, ասում են՝ աշխատանքներն իրականացնում է որակով, նաև պարգևատրվում է Թեժ հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և Արարատ Միրզոյանի միջև․ «Զանգի Պապիկյանին․․․» (video) Փաշինյանն «ուժեղ տղերքի» վերաբերյալ նետվող իր «մարտահրավերներով» փորձում է ճակատային «փոխհրաձգություն» հրահրել, կարծես թե չի ստացվում. Հակոբ Բադալյան Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո բախվել է հրշեջ մեքենային. վիրավորներ կան #ՈՒՂԻՂ․ 4 պատերազմ բերած Նիկոլն ընկնավորվել է թվերից․ 5-րդ պատերազմն է բերում․ Հայկ Նահապետյան (video) Երևանում մարտի 23-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր․ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական «Ապուշ կառավարում ես տարել, պատերազմը պարտվել ես»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքը (video) Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Թեհրանին Ի՞նչ նպատակ է հետապնդում, ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում Փաշինյանը Կանանց իրավունքների պաշտպաններ, ամոթ ձեզ Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետի նկարով հրթիռներ․ Մերձավոր Արևելքում թեժ է Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի․ Թրամփ ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ․ Վարդանյան Լարված իրավիճակ․ Փաշինյանը վիճեց քաղաքացու հետ (video) Բունկերի մա՛րդ, քո պատասխանը լսի՛ր․ Նարեկ Կարապետյան (video) Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել Բուժաշխատողի անզգուշությունը՝ զինծառայողի մահվան պատճառ. գործը դատարանում է․ ՔԿ «Հարված Փաշինյանի դեմքին»․ Ե՞րբ կհնչի սուլիչը․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am