Արցախ վերադարձը դժվար է լինելու, բայց հետևողական աշխատանքի արդյունքում հարցը կարող է լուծվել․ Քոչարյան
Արցախ վերադարձը դժվար է լինելու, բայց հետևողական աշխատանքի արդյունքում հարցը կարող է լուծվել։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպմանը։
«Նախ վերադառնալու համար պետք է ճանաչվի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստանը որպես պետություն, նույնիսկ չի ուզում խոսել ընդհանրապես այդ թեմայի շուրջ։ Շատ դժվար է հերքել կամ մերժել այդ իրավունքի առկայությունը։ Վերադարձվող մարդիկ պետք է անվտանգ լինեն և հետեւաբար, խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին: Այո, հնարավոր է այդ հարցը լուծել, ժամանակ է պահանջելու, այո, ժամանակ է պահանջելու, դժվար է լինելու, շատ դժվար է լինելու, ես չեմ ուզում ավելորդ լավատեսություն հաղորդել ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ են եղել, որ թվում է, թե հարցը ընդհանրապես լուծում չունի, հետևողական աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։
Դու եթե չես հավատում մի հարցի լուծման մեջ, երբեք այդ հարցը երբեք որևէ լուծում չի ստանա։ Հիմա մենք խոսում ենք իրավունքի վերադարձի միջազգային ճանաչման մասին։ Դրանից է պետք սկսել»։
