Իրանը հրապարակել է «Բասիջ»-ի 15 զոհված անդամների անունները
Հայտնի են դարձել «Բասիջ» կամավորական ուժերի զոհված անդամների անունները, հայտնում է Mehr-ը։
Զոհվածների ընդհանուր թիվը 15 է, այդ թվում՝ գեներալ-լեյտենանտ Ղուլամռեզա Սուլեյմանին և հրամանատարի տեղակալ Ազիմ Էսմեյլին։
Ցանկում նշված են նաև Իսմայիլ Ահմադիի, Ամիրհոսեյն Պակդամենի, Մահմուդ Ռեշնոյի, Յուսուֆ Դորվիշիի, Մոհամմադ Հոսեյն Աբեդինիի, Մոհամմադռեզա Տալեբիի, Սաջադ Գանբարիի, Մասուդ Սադեղիի, Մեհդի Համզեփուրի, Մոհամմադռեզա Աբուդիթզադեի, Իման Չիթսազան Մողադդամի, Իբրահիմ Քաշիի և Մեհդի Չենգանիի անունները։
