Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարձակում են գործել Նաթանզում գտնվող ուրանի հարստացման համալիրի վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը։Կազմակերպությունը նշում է, որ մարտի 21-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով համալիրից արտահոսք չի եղել։
