Իսրայելը երկու նոր ալիքով հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու նոր ալիքով հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (IDF)։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով IDF-ի հետախուզության տվյալների հիման վրա, ավարտել են հարվածների երկու ալիք Թեհրանում և Իրանի կենտրոնական հատվածում, որոնց ընթացքում խոցվել են իրանական ռեժիմին պատկանող տասնյակ ռազմական ենթակառուցվածքներ», — նշվում է հաղորդագրությունում։
«Հարվածների լրացուցիչ ալիքի ընթացքում, Թեհրանից արևելք, խոցվել են այն օբյեկտները, որտեղ պահվում էին հեռահար բալիստիկ հրթիռների արձակման կայաններ, այն պահին, երբ ներսում գտնվել են հրթիռային համակարգերի օպերատորները», — հավելել է իսրայելական կողմը։ Այս մասին հայտնում է TASS-ը:
