Ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները․ «Ուժեղ Հայաստան»․ Ալեքսան Ալեքսանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը ներկայացրել է քաղաքացիների շրջանում հարցման արդյունքերը, թե ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները։
Քաղաքացիները նշել են, որ իրենց հաջորդ առաջնորդը պետք է լինի ուժեղ, կշտացած, իսկական հայ, բանիմաց, խելացի, հայրենիքը սիրող, իր ժողովրդի ու սահմանների մասին մտածող։
