Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան
Փաշինյանը նորից խաղաղություն է առաջարկում ու խոստանում։ Փաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց։ Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Այսօր նորից նոր հանդգնությամբ նա մեզ խոստանում է խաղաղություն, ասում է՝ եկեք պայմանավորվենք Ադրբեջանի հետ առանց երաշխավորների։ Ձեր կարծիքով՝ արդյոք ռիսկ չէ՞, որ Ալիևը, որ բազմաթիվ անգամներ խախտել է հրադադարը, ապագայում այդպիսի նկրտում չի ունենա․ այդ ժամանակ ո՞վ է լինելու մեր ու նրանց մեջ միջնորդը»,- հավելել է նա։
