Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան

Որպեսզի պետությունը լինի, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ընդդիմադիր առնվազն չորս ուժեր հետաքրքիր ծրագրային քննարկումներ են սկսվել կարևոր հարցերի շուրջ։ Մասնավորապես` ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր պետությունը լինի անվտանգ, բարեկեցիկ, արդար, զարգացող և այլն։

Բայց կա մի շատ կարևոր խնդիր. որպեսզի այս թեմաները ժամանակավրեպ չլինեն, մեր պետությունը նախ պիտի շարունակի լինել։

Մեզ թվում է, թե հասարակությունը գիտակցում է այսօրվա Հայաստանին սպառնացող վտանգի իրական ծավալները, ու մենք ընտրողի հետ հարաբերվում ենք այդ տեսանկյունից։ Քաղաքական ուժերին թվում է, թե ընտրողն ամբողջությամբ պատկերացնում է իրավիճակի լրջությունը, և ուրեմն նրան պետք է ներկայացնել մյուս խնդիրների լուծումները։ Այնուամենայնիվ, մենք դեռ լրջագույն խնդիր ունենք։ Մենք դեռ պիտի հանրության 70-80 տոկոսին հասանելի դարձնենք հետևյալ պարզ հանգամանքը. որպեսզի հայկական պետությունը շարունակի գոյություն ունենալ, մեզ նոր իշխանություն է պետք։

Նախ պետք է հասնել նրան, որ պետությունը լինի, իսկ հետո՝ որպեսզի պետությունը լինի այսպիսին կամ այնպիսին։

Ակնհայտ է, որ գործող իշխանություններին հնարավոր չի լինելու ներքաշել կամ հրավիրել ծրագրային քննարկման։ Որքան էլ դա հակասում է ռացիոնալիզմի կամ բարոյականության սկզբունքներին, իշխանությունները շարունակելու են զբաղվել բացառապես էժան մոնոլոգներով։

Հաղթանակի բանալին այլ տեղում է. հասարակությանը պետք է ներքաշել քննարկումների դաշտ։ Սա երկու մասից կազմված խնդիր է։

Նախ պետք է հավաքական ընկալման հասնենք հետևյալ կետի շուրջ. որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան։

Մարդկանց ճնշող մեծամասնությունը պետք է ի վերջո գիտակցի սա։ Սա անմեղ խաղ չէ կամ գեղարվեստական հնարք։ Այսօր իրոք դրված է Հայաստան պետության հետագա գոյության հարցը։

Այն բանից հետո, երբ մեծամասնությունը գիտակցի այս պարզ հանգամանքը, այդ ժամանակ արդեն եկեք միասին քննարկենք, բավավիճենք, թե որո'նք ենք ճիշտ քայլերը, որպեսզի այդ շարունակվող պետությունը լինի անվտանգ, բարեկեցիկ, արդար, զարգացող և այլն։ Ահա այդ ժամանակ եկեք համեմատենք մեր ծրագրային դրույթներն ու իրար ապացուցենք, թե ո'ր հարցի շուրջ ո'վ է ավելի լավ լուծում առաջարկում»,-գրել է նա։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ Ինչ իրավիաճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵՄ-ն Պլան Բ չունի. Տուսկ «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Արգելել են Վեհափառին լքել երկիրը 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից Մահացել է հայտնի դերասան Չակ Նորիսը Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am