«Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը

«Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը, այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նա, մասնավորապես, գրել է․ «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որով նա ընդդիմությանը վերագրում է «խաղաղության վերանայման» և դրա հետևանքով «անխուսափելի պատերազմի» վտանգ, իր խորքում ունի բոլորովին այլ տրամաբանություն՝ իշխանության պահպանման նպատակով արված էժանագին մանիպուլյացիա։
Փաշինյանի կողմից հանրությանը պարտադրվում է կեղծ երկընտրանք՝ «կամ գործող իշխանություն, կամ պատերազմ», ինչը ոչ թե անվտանգության ապահովման, այլ իշխանության վերարտադրության գործիք է։
Հատկանշական է, որ Փաշինյանի նկարագրած սցենարը առավելապես հիշեցնում է ոչ թե այսօրվա ընդդիմության վարքագիծը, այլ հենց իր իշխանության նախապատերազմյան քաղաքականությունը։ 2018-2020 թվականներին բանակցային գործընթացի խզումը, Փաշինյանի առավելապաշտական հայտարարությունները և «զրոյական կետից» սկսելու մոտեցումը հանգեցրին մի իրավիճակի, որտեղ պատերազմը դարձավ գրեթե անխուսափելի։ Այս առումով, այսօր ներկայացվող «վտանգը» արդեն իսկ իրագործված սցենար է՝ գործող իշխանության պատասխանատվությամբ։

Միևնույն ժամանակ, այս հռետորաբանությունն ունի նաև արտաքին վտանգավոր հետևանքներ։ Երբ երկրի ղեկավարը ներքաղաքական ընդդիմախոսներին ներկայացնում է որպես «պատերազմ բերող ուժեր», նա փաստացի ուժեղացնում է Ադրբեջանի նարատիվը, ըստ որի՝ Հայաստանի ներսում ցանկացած իշխանափոխություն կարող է դիտարկվել որպես «ռևանշիզմ»։ Արդյունքում, ներքաղաքական գործընթացները դառնում են արտաքին շահարկման գործիք, ինչը լրջագույն հարված է ինքնիշխանությանը։

Գործող իշխանությունը փորձում է ներկայանալ որպես խաղաղության միակ երաշխավոր, սակայն փաստերն այլ բան են վկայում։ Միակողմանի զիջումների վրա հիմնված քաղաքականությունը չի ապահովել ո՛չ կայունություն, ո՛չ անվտանգություն։ Ավելին, նման մոտեցումը հաճախ ընկալվում է որպես խոցելիության դրսևորում, որը ոչ թե նվազեցնում, այլ մեծացնում է ճնշումների և նոր էսկալացիայի հավանականությունը։
Փաշինյանի առաջ քաշած տրամաբանությունը՝ իշխանափոխությունը նույնացնելով պատերազմի վտանգի հետ, նպատակային կառուցված մանիպուլյացիա է։

Ռիսկը պայմանավորված չէ ոչ թե իշխանության փոփոխությամբ, այլ քաղաքականության բովանդակությամբ։ Եթե գործող մոդելը արդեն բերել է պատերազմի և շարունակում է չապահովել կայուն խաղաղություն, ապա դրա շարունակությունն ինքնին ավելի մեծ վտանգ է պարունակում։

Այս պայմաններում իշխանափոխությունը պետք է դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հնարավորություն՝ վերանայելու սխալները, վերականգնելու արտաքին քաղաքական հավասարակշռությունը և ձևավորելու ավելի հաշվարկված ու պատասխանատու անվտանգային քաղաքականություն։ Ի վերջո, «կամ ես, կամ պատերազմ» բանաձևը ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ մանիպուլյատիվ գործիք»։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ Ինչ իրավիաճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵՄ-ն Պլան Բ չունի. Տուսկ «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Արգելել են Վեհափառին լքել երկիրը 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից Մահացել է հայտնի դերասան Չակ Նորիսը Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել «Կարմիր գծեր հատելու» մեր չեմպիոնը կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ է կռվում. փաստաբան Իրանում վնասվել է մշակութային ժառանգության առնվազն 56 օբյեկտ ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am