Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տղամարդկությունը բարոյական կատեգորիա է: Այն արական սեռի ներկայացուցչի մոտ կա՛մ կա, կա՛մ չկա: Մի կողմ թողնելով բամբասանքի մակարդակում երկիր կառավարելու իմիտացիան, ընդդիմադիր հայացքներով մարդկանց ապօրինի կալանքներով բանտելու, հետո նրանց «արա»-ով դիմելու՝ հանրային ծառայողի ոչ հարիր վարքը՝ անդրադառնանք մի արատավոր երևույթի:
Հասարակության մեջ, մասնավորապես՝ տղամարդկանց միջավայրում մի բարոյական կանոն կա. եթե մարդը կալանավորված է (թեկուզ իրապես կատարած հանցանքի համար), նրա հասցեին չչարախոսել, վատ ձևով չհիշատակել, չծաղրել, քանի որ մարդն առանց այդ էլ նեղության մեջ է:
Բայց «կարմիր գծեր հատելու» մեր չեմպիոնն այն աստիճանի աղերս չունի «տղա» և «տղամարդկություն» հասկացությունների հետ, որ պետական ռեպրեսիաների գնով իրեն հակադրվող մարդկանց նկատմամբ ապօրինի կալանքի պատվերներ տալուց հետո, նստում է տեսախցիկի առաջ կամ վերցնում է ստեղնաշարը ու սկսում է կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ կռվել՝ իր չեղած ուժը ցուցադրելով:
Ու սա անում է նախկին կալանավորը… Կարելի է արձանագրել, որ քրեակատարողական հիմնարկում նախկին կալանավորը չի ուղղվել և պատժի նպատակները չեն իրագործվել»:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը