ՔՊ-ականները, փաստացի, բոյկոտել են ԱԱԾ տնօրենի փակ քննարկումը
ArmLur.am-ի թղթակիցը ԱԺ-ից փոխանցել է, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի մասնակցությամբ կայացած փակ քննարկումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից փաստացի բոյկոտվել է։
Հանձնաժողովի ՔՊ-ական անդամներն են՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, ինչպես նաև Վահագն Ալեքսանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արտյոմ Մեհրաբյանը, Քրիստինե Պողոսյանը և Հայկ Սարգսյանը։
Սակայն, ArmLur․am-ի թղթակիցը նկատել է, որ Անդրանիկ Սիմոնյանի մասնակցությամբ փակ նիստին իշխանական պատգամավորներից մասնակցել է միայն Անդրանիկ Քոչարյանը և Նարեկ Ղահրամանյանը, ով հանձնաժողովի անդամ չէ: Գագիկ Մելքոնյանը մի պահ ներս է մտել ու դուրս եկել: Իսկ ՔՊ-ի մյուս անդամները՝ Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Արտյոմ Մեհրաբյանը, Քրիստինե Պողոսյանը և Հայկ Սարգսյանը, չեն մասնակցել քննարկմանը։
Այսպիսով, ստացվում է, որ ԱԱԾ տնօրենին բոյկոտել է հենց ՔՊ-ն:
Ընդդիմադիրները ներկայացված էին ավելի մեծ թվով. Աննա Գրիգորյան, Թագուհի Թովմասյան, Քրիստինե Վարդանյան, Գեղամ Մանուկյան, Արգիշտի Գևորգյան:
