ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան
Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը՝ Յանբու նավահանգստի վրա հարձակումից հետո անվտանգության սպառնալիքների պատճառով, ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Մենք խրախուսում ենք ԱՄՆ քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան առևտրային չվերթներով, եթե դա անվտանգ է», - ասվում է հայտարարության մեջ։
