Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի
ԱՄՆ-ին և Իսրայելին ցանկացած օգնություն Իրանի դեմ հարվածների հարցում միայն կհանգեցնի Մերձավոր Արևելքի ճգնաժամի սրման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի պաշտոնակից Իվետ Քուփերի հետ հեռախոսազրույցի ընթացքում:«Ցանկացած օգնություն ագրեսորներին կհանգեցնի ճգնաժամի խորացման», – մեջբերել է նրա խոսքն Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունն իր Telegram ալիքում:Արաղչին նաև անընդունելի է համարել Միացյալ Նահանգների կողմից Մերձավոր Արևելքի երկրների տարածքի օգտագործումն Իսլամական Հանրապետության վրա հարձակումների համար:
«Իրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա: Սակայն (հակառակորդի կողմից) այդ երկրներում ամերիկյան բազաների օգտագործումն Իրանի դեմ անընդունելի է», – հայտարարել է արտգործնախարարը:
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։
Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։
