Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․
ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը ինձ համար ունի բացառապես քննարկման մեկ ասպեկտ՝ ՀՀ ինքնիշխանության, սուվերենության և տարածքային ամբողջականության ասպեկտում պետք է դիտարկել Ադրբեջանի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցը։
Թե Սահմանադրության նախագծում ի՞նչ կետեր կլինեն, դրանք անգամ բովանդակային քննարկման կարիք չունեն, քանի որ ինքնին՝ թշնամի կողմի պարտադրանքով ներպետական իրավահարաբերությունների կարգավորման ֆորմալացումը հարձակում է ՀՀ ինքնիշխանության և իրավազորության վրա։
Ինքնիշխանություն և իրավազորություն նշանակում է՝ սեփական կամքով, սեփական տարածքում, սեփական պատկերացումներին համապատասխան իրավահարաբերությունների կարգավորման ինքնիշխան ունակություն և հնարավորություն, առանց արտաքին պարտադրանքի առկայության։
Հայաստանի իշխանությունների կողմից ՀՀ Սահմանադրության համապատասխանեցման ակտը Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններին, բովանդակային առումով նշանակում է՝ Հայաստանի Հանարապետության ինքնիշխանության և իրավազորության զիջում արտաքին ինտերվենտներին։ Եթե այլ կերպ ասենք՝ Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն»։
